Երեկ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի պատասխանատու Վիկտոր Սողոմոնյանը, անդրադառնալով այդ հարցին, «Երկիր»-ին ասել է. «Գառնիկ Իսագուլյանի նախաձեռնության ի հայտ գալն անակնկալ էր մեզ համար։ Բանն այն է, որ այդ նախաձեռնության մասին հայտարարելու պահից ընդամենը մեկ-երկու օր առաջ պրն Իսագուլյանը հանդիպել եւ զրույց է ունեցել նախագահ Քոչարյանի հետ, բայց բառ անգամ այդ մասին չի խոսել։ Իսկ դրանից հետո հայտարարել է նախագահների հանդիպում կազմակերպելու մտադրության մասին ու Ռոբերտ Քոչարյանի հետ նոր հանդիպման խնդրանքով նամակ է հղել մեր գրասենյակ։ Համաձայնե՛ք, որ սա առնվազն անհասկանալի է։ Այսպես թե այնպես, մենք չենք պատրաստվում որեւէ կերպ արձագանքել Գառնիկ Իսագուլյանի նամակին»։
Այս կապակցությամբ «Ժողովուրդ»-ը զրուցեց Գառնիկ Իսագուլյանի հետ։
– Պարոն Իսագուլյան, Վ. Սողոմոնյանի գնահատմամբ՝ անհասկանալի է թե ինչու եք Դուք Ռ. Քոչարյանին նամակ ուղարկել այն դեպքում, երբ դրանից մի քանի օր առաջ հանդիպել եք նրա հետ եւ այդ մասին ոչինչ չեք ասել։ Ձեր մեկնաբանությունը։
– Վ. Սողոմոնյանը ճիշտ է ասում, իմ հայտարարությունից մի քանի օր առաջ հանդիպել եւ բավականին երկար զրույց եմ ունեցել նախագահ Ռ. Քոչարյանի հետ։ Այդ ժամանակ դեռ նման նպատակ ու ծրագիր չունեինք։ Բոլորը փորձում են իմ ասուլիսի եւ իմ գրած նամակների բովանդակությունը նույնացնել։ Ես երբեւէ խնդիր չեմ ունեցել պարոն Քոչարյանի հետ հանդիպելու առումով։ Գուցե մի քանի օր առաջ հանդիպելը ու հետո նամակով դիմելն ու նորից հանդիպում հայցելը մի քիչ տարօրինակ է։ Այդ առումով Վ. Սողոմոնյանի պատասխանը, կարծում եմ, շատ հստակ է։՝
Կարդացեք նաև
Սոնա ԳՐԻԳՈՐՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում