Լրահոս
Օրվա լրահոսը

DIPLOMAT.AM` դիվանագիտության մասին

Հոկտեմբեր 15,2013 12:14

Այսօր DIPLOMAT.AM ակումբի հյուրերն էին «Մոդուս Վիվենդի» կենտրոնի ղեկավար Արա Պապյանը եւ Հայաստանում Իրանի Իսլամական հանրապետության դեսպանի առաջին խորհրդական Խոլամ Ռեզան: Ակումբի մոդերատորն է արտակարգ եւ լիազոր դեսպան Արման Նավասարդյանը: Ներկայացնելով ակումբը, ինչպես նաեւ DIPLOMAT.AM կայքը, Արման Նավասարդյանն ասաց, որ ակումբի բացումը համընկել է քաղաքական իրադարձությունների հետ: Նաեւ տեղեկացրեց, որ իրենք հյուրընկալելու են դիվանագիտական ներկայացուցիչների, քննարկելու են այնպիսի թեմաներ, ինչպիսիք օրինակ` ժողովրդավարական դիվանագիտությունն է, խոսելու են դիվանագիտական ծառայություններից:  Արման Նավասարդյանի խոսքով` բնականաբար աչքաթող չի արվի ներքին քաղաքականությունը:

Արա Պապյանն էլ տեղեկացրեց, որ ակումբի բացումը համընկել է «Մոդուս Վիվենդի» կենտրոնի գրասենյակի բացման հետ, ինչը եւս կայանալու է այսօր:

Խոսելով միջազգային  քաղաքական իրավիճակի եւ Կովկասյան տարածաշրջանում դրա ազդեցության մասին, Արման Նավասարդյանը նշեց, որ այսօրվա իրադրությամբ ամեն ինչ շարժվում է Սիրիայից, եւ հետագա զարգացումները պայմանավորված հենց Սիրիայով:

«Չեմ ուզում ասել, թե մենք բերմուդյան կետում ենք: Բայց փաստ է, որ ունենք Ղարաբաղի հետ խնդիրներ, Թուրքիայի հետ խնդիրներ, որն այսօր վտանգավոր քաղաքականություն է վարում, սպասենք եւ կտեսնենք թե ինչ կլինի»,- ասաց Արման Նավասարդյանը:

Արա Պապյանի խոսքով էլ`տարածաշրջանը կանգնած է խորը փոփոխությունների առջեւ. «Բանալին Սիրիան է: Մենք ամեն ինչ պիտի հաշվի առնենք»:

Արման Նավասարդյանը գտնում է, որ այսօրվա դրությամբ մեր դիվանագիտությունն ավելի ճկուն պետք է լինի, քան արտաքին քաղաքականությունը:

Արա Պապյանն էլ վստահեցրեց, թե փորձ է արվում էթնիկ խմբերի հետ հարաբերություններ զարգացնել, քանի որ մեր շահերը մեծ են:

Վերջում ակումբի բացման առիթով ողջունեց  նաեւ Խոլամ Ռեզան. «Ես այսօր հասկացա, որ Հայաստանի դիվանագիտական համայնքում այս ակումբը պակասում էր: Կարծում եմ սա կլինի մի վայր, որտեղ տարբեր դեսպաններ կներկայացնեն իրենց դիրքորոշումները տարբեր հարցերի շուրջ: Պետք է նշեմ, որ տարբեր երկրներում դիվանագիտական ակումբները կարեւոր դեր ունեն: Դիվանագիտության մեջ կարեւոր դեր ունի ժողովրդական դիվանագիտությունը, որը հանդիսանում է գործիք` հասարակությանը ինֆորմացիա փոխանցելու առումով: Այս ակումբը կարող է կարեւոր դեր ստանձնել այդ առաքելությունն իրականացնելու համար: Եթե պարոն Նավասարդյանն առաջիկա ծրագրում կունենա դեսպաններ հրավիրելու, կարծում եմ՝ մեր դեսպանն անպայման ներկա կգտնվի: Մեր արտաքին քաղաքականության մեջ վերջերս բավականին փոփոխություններ են տեղի ունեցել եւ այսօր այս պահին Ժնեւում միջուկային ծրագրի վերաբերյալ բանակցություններ են վարվելու, քննարկվելու են այլ հարցեր, սակայն ես այսօր չեմ մանրամասնի այդ ամենի մասին: Շնորհավորում եմ պարոն դեսպանին  եւ նշեմ, որ մենք պատրաստ ենք համագործակցության»,- ասաց Խոլամ Ռեզան:

Եվա ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031