Լրահոս
Օրվա լրահոսը

Արմեն Աշոտյան. «Ամենավատն այն է, որ որքան ես անկեղծ, անմեղ բաներ եմ ասում…». «Իրատես de facto»

Հոկտեմբեր 15,2013 11:54

Հատված ԿԳ նախարար ԱՐՄԵՆ ԱՇՈՏՅԱՆԻ հետ Վահան Հովհաննիսյանի գրքի շնորհանդեսին կայացած ճեպազրույցից:

Հա, ի դեպ, Դուք պատահաբար չշշկռվեցի՞ք՝ իմանալով, որ ընկեր Վահանը, ոչ ավելոչ պակաս, դետեկտիվ է գրել։

– Բացարձակ։ Կարծում եմ՝ այնպիսի ինտելեկտուալ, ինչպիսին Վահան Հովհաննիսյանն է, կարող է սիրավեպից մինչև դետեկտիվ ժանրում իր ամպլուան դրսևորել, որպես ստեղծագործող։

Չե՞ք պատրաստվում Դուք էլ Ձեր «ամպուլան», օ՜, ներեցեք, ամպլուան փոխել երգահանից դառնալով դետեկտիվ գրող, ապացուցելու, որ լավ օրինակն էլ վարակիչ է։ Համ էլ, Ձեր թանկագին գրիչը հետ կվերցնեք այդ ժամանակ։

– Այնպիսի մարտական կարիերա, ինչպիսին ունի պարոն Հովհաննիսյանը, ես չունեմ, դեռ պետք է կյանքից տպավորություններ հավաքեմ, որ պատրաստ լինեմ նման ստեղծագործական աշխատանքի։

Այս ինչ ակնարկներ են։ Չկարողացաք էլի՝ առանց նրբագեղ, ենթատեքստային կսմիթների։

– Այ, տեսնում եք, ամենավատն այն է, որ որքան ես անկեղծ, անմեղ բաներ եմ ասում, Դուք միշտ կարողանում եք դրանց մեջ պեղել ինչ-որ «սուր», չասված բան՝ Ձեր ենթադրությունների համար։

Դա նրանից է, որ Ձեր աչքերն են մեղավոր, պարոն Աշոտյան։

– Դա էլ ենթադրությունների շարքից է, որ ոչ մի աղերս չունի իրականության հետ։

Ճեպազրույցը՝ Կարմեն ԴԱՎԹՅԱՆԻ

Հարցազրույցն ամբողջությամբ կարող եք կարդալ «Իրատես de facto» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031