Հատվածներ ԼՂՀ վարչապետ Արա Հարությունյանի հետ հարցազրույցից:
– Զ. Բալայանի նամակն ընթերցելուց հետո գրեթե բոլորը հայտարարել են, որ նա ազգի դավաճան է, քանի որ իր նամակով ՌԴ նախագահին առաջարկել է ԼՂՀ–ն ընդգրկել Ռուսաստանի կազմում։ Դուք համակարծի՞ք եք նման գնահատականին։
– Չի կարելի Զ. Բալայանին դավաճան անվանել, չեմ կարող մեկնաբանել, քանի որ նամակն ամբողջությամբ չեմ կարդացել, բայց, ամեն դեպքում, չի կարելի նման բան ասել։ Անթույլատրելի է ազգային հերոսին դավաճան անվանել։ Հրապարակման մասին իմ կարծիքը ես լրացուցիչ կհայտնեմ։ Թո՛ւյլ տվեք կարդամ, հետո ներկայացնեմ իմ տեսակետը։
– Այդուհանդերձ, նշեմ, թե նամակի կոնկրետ որ հատվածն է հանրության վրդովմունքն առաջացրել. Զ. Բալայանն առաջարկել է ԼՂՀ–ն ընդգրկել Ռուսաստանի կազմում…
Կարդացեք նաև
– (Ծիծաղում է-Ա. Գ.) Ղարաբաղն արդեն իր դիրքորոշումն ասել է՝ անկախացել է, եւ ցանկացած այլ տեսակետ նշանակում է անձնական տեսակետ։ Ղարաբաղն անկախացել է 1991 թ., ու կարծում եմ՝ այլ բան չկա այդ մասին ասելու:
Սոնա ԳՐԻԳՈՐՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում