Լրահոս
Օրվա լրահոսը

Գուրգեն Արսենյան. «Թուրքական օճառ եմ գնել «հայ–թուրքականի» ստորագրումից հետո»

Հոկտեմբեր 15,2013 11:17

Հատվածներ ԲՀԿ–ական պատգամավոր, ՄԱԿ նախագահ Գուրգեն Արսենյանի հարցազրույցից:

Պարոն Արսենյան, մենք տեղեկություն ունենք, որ դուք 250 հեկտար հող եք գնել հայթուրքական սահմանին, կհաստատե՞ք, թե՞ կհերքեք։

– Ես 250 հեկտար հող ունեմ, որը նաեւ հայտարարագրում եմ ամեն տարի, բայց որը գտնվում է Արմավիրի մարգում, Բաղրամյանի շրջանում, որտեղ Էռնեկյանի հողերն են, էռնեկյանի հողերի հենց կողքին են։ Հարցադրումը հետեւյալն է՝ Էռնեկյանը սահմանին հող ունի՞։ Էռնեկյանի հողից որ դուրս ես գալիս, մտնում ես իմ հողը։

Մեր տեղեկություններով, հայթուրքական արձանագրությունների ստորագրման փուլում եք այդ հողերը գնել ու հիմա շատ էժան վաճառում եք։

– Ձեր տեղեկությունները ինձ դուր եկան։ Ես կարող եմ ասել, թե էլ ինչ եմ գնել, որը կարող եք կապել դրա հետ, թուրքական օճառ եմ գնել «հայ–թուրքականի» ստորագրումից հետո։

Ըստ մեր տեղեկությունների, դուք հայթուրքական արձանագրությունների ստորագրման փուլում թանկ գնով գնել եք այդ հողերը ու հիմա շատ էժան գնով եք վաճառում։

– Ես տեղեկացնեմ՝ շուկայական արժեք ունի դա, շուկայական արժեքով մոտավորապես 18-22 ցենտ է մեկ քառակուսի մետրը։ Ես գնել եմ մի քիչ ավելի թանկ, այն ժամանակ պիկ էր։ Գնել եմ 2500-ով (նկատի ունի մեկ հեկտարը 2500 դոլար, կամ մեկ քմ-ն 25 ցենտ): Դա փաստաթղթավորված, հրապարակված, հայտարարագրում նշված բան է։

Բայց ճի՞շտ է, որ այն հաշվարկով եք գնել, որ հայթուրքական սահմանը բացվի, շատ ավելի թանկ են լինելու այդ հողերը։

– Սահմանը Մարգարան է։ Թուրքիայի սահմանը սկսվում է Ախուրյանից, ավարտվում է Երասխում։ Այդ ամբողջ հատվածում դեպի սահման գնացող ճանապարհներ կան։ Գործող կամուրջը Մարգարան է։ Մյուսը Ախուրյանում է։ Վերջ, երրորդ տեղ չկա։ Դրանք գյուղատնտեսական նշանակության հողեր են, այգեգործության ծրագրով էի գնել, հետո միտքս փոխվեց։

Լ. Բ.

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031