Լրահոս
Օրվա լրահոսը

Ռուս քաղաքագետը չի կարծում, թե Պուտինը կկիսի Բալայանի պաթոսն ու տրամադրությունը

Հոկտեմբեր 15,2013 11:03

Իշխանամետ տեսակետներով հայտնի ռուս քաղաքագետ, «Вестник Кавказа» ինֆորմացիոն գործակալության գլխավոր խմբագիր Ալեքսեյ Վլասովը երեկ մեզ հետ զրույցում խոսելով Բալայանի նամակի մասին, ասաց, որ նամակն ինքնին թողնում է բավական տարօրինակ տպավորություն, քանի որ դրանում խոսվում է միայն անցյալի մասին եւ շատ քիչ է խոսվում ներկայի եւ ապագայի մասին։

«Այս գերպրագմատիկ ժամանակաշրջանում՝ նամակում կոչերը 80-ական թվականների ոգով են։ Այսինքն, խոսվում է լրիվ ուրիշ հաշվարկների, ուրիշ խաղի կանոնների մասին։ Նամակի 80 տոկոսը պատմական փաստերի հղում է կամ 19-րդ դարից, կամ էլ այն ժամանակահատվածից, երբ տեղի է ունեցել Սովետական Միության փլուզումը, կամ էլ այն ժամանակից, երբ Հայաստանը եւ Ադրբեջանը պատերազմական դրության մեջ էին։ Այդ նամակում շատ քիչ է գրված ժամանակակից իրականության մասին, եւ հենց դա է, որ տարակուսանք է առաջացնում։ Ապագայի տեսլականը բացատրելու համար հիմք է բերել 30 տարվա հնությունը»,- ասաց քաղաքագետը եւ հայտնեց, որ չի կարծում, թե Պուտինը կկիսի Բալայանի պաթոսն ու տրամադրությունը, քանի որ այստեղ խնդիրը ղարաբաղյան թեմայի կամ դրա հանդեպ Պուտինի վերաբերմունքի մեջ չէ, այլ քաղաքականության սկզբունքների, որոնք ընդհանրապես չեն համապատասխանում Բալայանի նշած վերակառուցման դարաշրջանին։

Քաղաքագետը կարծիք հայտնեց, որ հնարավոր է՝ նման լուրջ փաստաթղթի (նամակի-խմբ.) ստեղծման հիմքում կանգնած են որոշակի քաղաքական անձինք։ «Ես կասեմ, որ Բալայանի տեսակետը հայկական քաղաքական էլիտայի մի մասի տեսակետն է եւ եթե Հայաստանը որոշել է մտնել Մաքսային միություն, նշանակում է, որ սպասում է որոշակի քայլերի Վլադիմիր Պուտինի կողմից։ Մի կողմից պարզ է, որ դա տնտեսական եւ ֆինանսական աջակցությունն է Հայաստանին, իսկ մյուս կողմից՝ Ղարաբաղի հարցն է եւ այո, հնարավոր է, որ այդ նամակը օգտագործվի որպես այն խաղի մաս, որը հիմա գնում է Հայաստան-ՄՄ հետագա հարաբերությունների կառուցման փուլում»,- ասաց ռուս քաղաքագետը։

Անդրադառնալով ռուսական կողմից այդ նամակին ոչ մի արձագանք չլինելու փաստին, Վլասովն ասաց, որ համոզված չէ, որ Մոսկվան կամ Կրեմլը կընդունեն այն տրամաբանությունը, որ Զորի Բալայանը դրել է այդ նամակում եւ հետագա արձագանք դժվար թե լինի։

Թագուհի ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031