Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Պատմության ինստիտուտի տնօրենին Զ․ Բալայանի նամակը փոխանցել է այն անհանգստությունը, ինչը նկատվում է հեղինակի մոտ

Հոկտեմբեր 15,2013 10:56

Թեև սոցիալական ցանցերը ցնցված են Զորի Բալայանի՝ Պուտինին ուղղված նամակից, խիստ քննադատության են ենթարկում և դատապարտում այն, այնուամենայնիվ՝ ԳԱԱ պատմության ինստիտուտի տնօրեն Աշոտ Մելքոնյանին Զորի Բալայանի նամակը փոխանցել է այն անհանգստությունը, ինչը նկատվում է հեղինակի մոտ:

Նրա խոսքով՝ եթե դա իսկապես հետևանք է այն բանի, որ կա Մինսկի եռանախագահների կողմից պարտադրվող ինչ-որ նախագիծ, բնականաբար՝ դա անհանգստացնող է, մանավանդ, եթե դրա հիմքում կա, այսպես կոչված, փոխզիջում:
«Եվ այս իմաստով ես հասկանում եմ Զորի Բալայանին, որ անհանգստանալու խնդիր կա: Իսկ ինչ վերաբերում է այն մեկնաբանություններին, որ խոսքն այն մասին է, թե պետք է վերականգնել կայսրությունը, պետք է փորձել նորից Ղարաբաղը Ռուսաստանի տիրապետության տակ դնել, ինձ թվում է՝ այնքան էլ արդարացված չէ: Ամենակարևորը՝ խոսքը վերաբերում է Ռուսաստանի իշխանական շրջաններին սթափության կոչին, որ հասկացվի մի բան, այն է՝ բնականաբար, մեր ամբողջ տարածաշրջանը հետաքրքրության իմաստով Ռուսաստանի հետաքրքրության շրջանակներում է, քան թե նույն Արևմուտքի, այդ թվում՝ Ֆրանսիայի և ԱՄՆ-ի»,- ասաց նա:

Սիրանույշ Պապյան

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժամանակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031