Լրահոս
Օրվա լրահոսը

Զ. Բալայանի նամակը ՄՄ անդամակցության արդյունք է (Տեսանյութ)

Հոկտեմբեր 15,2013 10:52

Ծագումով արցախցի, Ղարաբաղյան շարժման ակունքներում կանգնած գրող, հրապարակախոս Զուրի Բալայանը ԼՂՀ ապագան տեսնում է ՌԴ կազմում։ Դեռ ավելին՝ նա այս մասին նամակ է գրել ՌԴ Նախագահ Վլադիմիր Պուտինին։ Զորի Բալայանի այս քայլը ցնցել է «Հայրենիք եւ պատիվ» կուսակցության նախագահ Գառնիկ Մարգարյանին. «Կարծում եմ` Զորին երկար ժամանակով բացակայել է քաղաքական դաշտում, փորձում է վերադառնալ ակտիվ քաղաքականություն, դա իր խնդիրն է»:

ՌԴ նախագահին ուղղված նամակում Զորի Բալայանը գրել է, «Ղարաբաղի խնդիրը» ոչ թե հայերի, այլ Ռուսաստանի խնդիրն է, եւ որ պետք է վերադառնալ 1813թ. Գյուլիստանի պայմանագրին, ըստ որի` Արցախը ՌԴ կազմում պետք է լինի:

Պարոն Մարգարյանը մեծ ցավ է ապրում, որ այս տողերի հեղինակը Զորի Բալայանն է, ով գիտի, թե ինչ գնով է Արցախը պետություն դառնում. «Յուրաքանչյուր մարդ, մինչեւ այդպիսի հարցադրումներ անելը, պետք է հաշվի առնի մեր հայ ժողովրդի արցախյան բնակչության կարծիքը, պետք է հաշվի առնի պատերազմի արդյունքը, նրա հետեւանքները: Արցախյան հարցը կարող ենք համարել լուծված, Արցախյան հարցի լուծումը տվել են այն շուրջ 10 հազար զոհերը, որոնք Եռաբլուր են ձեւավորել»։

Մանրամասն՝ կարդացեք այստեղ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031