Լրահոս
Օրվա լրահոսը

Վերջի սկիզբը

Հոկտեմբեր 15,2013 10:49

Այս նամակի վտանգավորությունը ոչ միայն դրա բովանդակությունն է, այլ նաև այն իրողությունը, որ պալատական թիվ մեկ մտավորականի համարում ունեցող Բալայանը՝ որպես «պետականության բարձր կրող», երբեք աչքի չի ընկել ինքնուրույնությամբ և իր բոլոր քայլերն արել է ոչ միայն` իշխանությունների բարձր հովանավորությամբ, այլև, առաջին հերթին` համաձայնությամբ կամ հանձնարարությամբ:

Ըստ ամենայնի, ոչ միայն հայկական իշխանությունների: Ու պատահական չէ, որ այս նամակի հրապարակումից հետո հնչող հարցերից մեկն այն է՝ արդյոք Զորի Բալայանը այն գրել է Հայաստանի՞, թե՞ Ռուսաստանի իշխանության «հորդորով»: Կամ գուցե՝ երկուսը միաժամանա՞կ: Սակայն դա արդեն էական չէ:
Ավելի կարևոր ու վտանգավոր է այն, որ Մաքսային միությանն անդամակցելու մասին հայտարարությունից հետո Հայաստանում արագ տեմպերով բացահայտվում է մինչև այժմ գոնե ձևականորեն զսպվող ստրկամտությունը. Հայաստանի անկախությունն անվանարկող ժողովներ են տեղի ունենում, այս մեկը Պուտինին խնդրում է հազարավոր հայերի արյամբ ազատագրված Ղարաբաղը դարձնել Ռուսաստանի մաս, նրան ողջունում են պալատական այլ «մտավորականներ»:

Իսկ իշխանությունը լուռ է, չի արձագանքում հաստիքային մտավորականների ռուսահպատակության շքերթին, քանի որ նրանք ընդամենը քարոզչական մակարդակում սպասարկում են այն քաղաքականությունը, որի վերջը Հայաստանն ու Ղարաբաղը Ռուսաստանի մաս դարձնելն է:

 

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «168 ԺԱՄ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Maxim says:

    Վերջին նախադասությունով, ամեն ինչ ասված է:

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031