Ֆիզմաթ գիտությունների թեկնածու Մ. Հակոբյանի «հեղինակային» ծրագրում Հարություն Կարապետյանի մտքերից շատ կան։ Ծրագրի 2-րդ պարբերությունը, օրինակ, ամբողջությամբ վերցված է Կարապետյանի «Հայաստանի Հանրապետություն» թերթին տված հարցազրույցից, որը տպագրվել է 29.05.1995 թվականին. «Գիտությունը ըստ էության համամարդկային լինելով, առաջին հերթին ծառայում է այն պետության շահերին, որտեղ զարգանում է։ Նրա դերը որոշիչ է ցանկացած պետության ինչպես նյութական, այնպես էլ հոգեւոր առաջընթացի մեջ։ Գիտությունն ազգի մշակույթի եւ այդ ազգի կառուցած կամ կառուցվող պետության ու տնտեսության կապող օղակն է»։
3-րդ պարբերությունում ՌԴ կրթության նախկին նախարար Անդրեյ Ֆուրսենկոյի միտքն է, որը հուշել է Բագրատյանը։ «Գիտությունը նոր գիտելիք է գեներացնում, կրթությունն այն փոխանցում է սերունդներին, մշակույթը պահպանում է ձեռք բերած գիտելիքը»։ «Սա ոչ իմ միտքն է, ոչ էլ այդ կնոջ,- Ֆուրսենկոյի միտքն էր, ասեցի, սիրուն միտք է՝ գրի»։
Հունիսին, ստանալով Բագրատյանից Կարապետյանի վերամշակած տարբերակը, Մանե Հակոբյանն էլփոստով գրել է նրան. «Հարգելի պարոն Բագրատյան, ամբողջությամբ կողմ եմ «Ծրագրի» վերջնական տարբերակին»։ Իսկ դեկտեմբերին այս տեքստը տարել, գրանցել է որպես սեփական ստեղծագործություն, ինչպես մինչ այդ գրանցել էր ՀԱԿ-ի հանձնաժողովում գրված «անպիտան» ծրագիրը։ Այս ապացույցը դատարանը չի հետազոտել, պատճառաբանել են, թե ուշ է ներկայացվել դատարանին։
Դատարանը մերժել է նաեւ «Ծրագրի» վերջնական տարբերակն ու ապրիլին Մանե Հակոբյանի ներկայացրած ծրագիրը փորձաքննության ենթարկելու միջնորդությունը։ «Ոչ թե արդարադատություն է, այլ միակողմանի «սամասուդ»»,- եզրակացնում է Բագրատյանը։ Նա վստահ է, որ սրա հետեւում Մանե Հակոբյանի ղեկավար Վազգեն Մանուկյանն է եւ վարչապետ Տիգրան Սարգսյանը, որի գործունեությունն ինքը տարիներ շարունակ քննադատում է:
Կարդացեք նաև
Սյուզան ՍԻՄՈՆՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում