Երկրի և ժողովրդի ներքին դիմադրողականությունը ոչնչացնելու շարունակվող քայլերին և փորձերին զուգահեռաբար, Հայաստանում գործող վարչախումբը վերջին ժամանակներում պատռելով իր «անկախական» դիմակը՝ փորձ է անում Արցախում վերահաստատել կևորկովյան տիպի դասական գաղութային ռեժիմ՝ հետագայում այն Հայաստան տեղափոխելու հաստատ մտադրությամբ: Սա ի վերջո հանգեցնելու է անգամ պետության գերիշխանության ձևական ատրիբուտներից հրաժարվելուն և դրանք բացահայտորեն գաղութային ուժերին հանձնելուն:
Մաքսային Միությանը միանալու և Եվրասիական Միության մաս կազմելու մասին Սերժ Սարգսյանի խոստումներից կարճ ժամանակ անց, վարչախումբը, առայժմ իր կնքահայրերից մեկի՝ Զորի Բալայանի, շուրթերով Ռուսաստանին հրավիրում է Գյուլիստանի և Թուրքմենչայի պայմանագրերի «հավերժական» տրամաբանությամբ տիրանալու Արցախին և ամբողջ Այսրկովկասին:
Զ. Բալայանի՝ «նամակ ռուսաց թագավորին» ոճով գրված աղերսագիրը լույս է տեսել ոչ միայն իշխանամետ մամուլի, այլև նույնիսկ «Հայաստանի Հանրապետություն» պաշտոնաթերթի էջերում: Արդեն իսկ նրան սատար են կանգնել վարչախմբի համարյա բոլոր նախաձեռնությունների մշտական պաշտպան՝ գաղութացված հոգեբանության և մտածելակերպի տեր մանկլավիկները:
Նորագույն այս խայտառակությունը հերթական ապացույցն է այն ճշմարտության, որ 1988 թ. վերածնված ազգային-ազատագրական պայքարը մնացել է կիսատ և անհրաժեշտ է այն անհապաղ հասցնել իր տրամաբանական ավարտին` կառուցելով լիարժեքորեն ազատ և ինքնիշխան հայկական պետություն: Այլապես խնդրո առարկա է դառնում ոչ միայն ազգային-ազատագրական պայքարի առաջին փուլի հիմնական ձեռքբերումը՝ Արցախի ազատագրումը, այլև Հայաստանի Հանրապետության ինքնիշխանությունը:
Նախախորհրդարանը համոզված է, որ նախ Արցախը, ապա՝ առհասարակ Հայաստանի Հանրապետությունը վերստին ուղղակի գաղութի վերածելու միտում ունեցող նմանօրինակ քաղաքական հայտերն ու հոգեբանական մշակման փորձերը դատապարտված են խայտառակ ձախողման:
Նախախորհրդարանը կոչ է անում բոլոր հայրենասեր, ազատ և արժանապատիվ քաղաքական ու քաղաքացիական հոսանքներին և անհատներին՝ միահամուռ կերպով հակադրվել Հայաստանը վերստին գաղութացնելու փորձերին ու միտումներին և անհապաղ ձեռնամուխ լինել նոր որակի հայկական պետություն կառուցելու գործին՝ այդ նպատակով ստեղծելով քաղաքական նոր հարթակ:
Նախախորհրդարան
Թեպետ արդեն տասնակի անգամ ասվեց, նամակի բուն էության մասին, սակայն կցանկանայի՝ այն կետերով շեշտադրել.
1) Անհնար է առանց երկրորդ և երրորդ նախագահ կոչեցյալների թելադրանքի, լույս աշխարհ գար՝
նման բովանդակությամբ նամակ, այն էլ երկրի ամենաբարձր պարգևների արժանացած անձի ձեռքով:
2) Անհնար է, որ նախագահներ կոչեցիալները դեմ լինեին նամակին, և որևէ կերպ չարձագանքեին:
3) Անհնար է, որ ողջ Հայությունը չհամախմբվի, այն գաղափարի շուրջ, որ ոչ մի գնով մեր անկախությունը չենք մասնատելու, իսկ լռակյաց հանձնվողները,՝ հատկապես իրենց մտավորական
կոչողները՝ լավ կանեն գնան Փակ շուկայում՝ տիրոջից կանաչի վաճառելու վաճառատեղ խնդրելու:
4) Անհնար է, որ չբացահայտվեն նամակի պարվիրատուները, որոնք արդեն նշվեցին ըստ իրենց զբաղեցրած աթոռներով, և եթե նրանք կարծում են, որ երկիրը վաճառելով կարող են իրենց թալանը
պահել, իսկ ոճռագործությունները կոծկել, ապա շատ սխալվում են, ամեն ինչի համար պատասխան են տալու, և իզուր են հազարապատիկ աններելի ոճռագործություններ նորից իրենց վրա վերցնում: