Ներքաղաքական գաղջ աշունը հերթական անգամ թեժացվեց արտաքին քաղաքական թեմայով, որի հետ հերթական անգամ Հայաստանի քաղաքական ուժերը կապ չունեն: Աշունը, որը գրեթե կիսվել է արդեն, թեժացրեց Զորի Բալայանը՝ «ռուսաց արքային» իր հայտնի նամակով, որտեղ Ղարաբաղը Բալայանը հանձնում է Ռուսաստանին: Հայտնի են նաև այս նամակի հանդեպ առաջին արձագանքները Հայաստանում՝ հասարակական շրջանակներում, ազատ մտավորականության և պալատական մտավորականության շրջանակներում:
Քաղաքական ուժերը հիմնականում լռում են, թեև ՀՀԿ-ից արդեն իսկ եղել են Զորի Բալայանի հայտարարություններին աջակցության հայտարարություններ: Ընդհանուր առմամբ, Հայաստանում պատկերը դեռ պարզ չէ, իսկ Ղարաբաղից կարծեք թե ընդհանրապես արձագանք չկա` բացառությամբ արտաքին քաղաքականության հարցերով խորհրդի նախագահ Մասիս Մայիլյանի, որը հայտարարել էր, որ նամակի բովանդակությունը հակասում է Հայաստանի և ԼՂՀ քաղաքացիների կամարտահայտմանը, և ԼՂՀ ԱԺ պատգամավոր, պատերազմի մասնակից Վահան Բադասյանի, որը նամակը համարել է դավաճանություն:
Սակայն, այս ամենով հանդերձ, երբ շատ կարևոր է, թե ի վերջո այս հարցի հանդեպ ինչ սկզբունքային դիրքորոշում են որդեգրելու, այսպես ասած, բոլոր շահագրգիռ սուբյեկտները, կա մեկ այլ կարևոր և հետաքրքրական պահ, որի մասին գոնե առաջին օրվա ընթացքում կարծեք թե դիտարկումներ չեն եղել: Խոսքը վերաբերում է ԵԱՀԿ Մինսկի խմբի երկու համանախագահների՝ Ֆրանսիայի և ԱՄՆ-ի վերաբերմունքին այս նախաձեռնությանը: Սա իսկապես էական հարց է, միգուցե տվյալ իրավիճակում Հայաստանի ներքին շատ սուբյեկտների վերաբերմունքից ավելի կարևոր հարց, որովհետև այդ սուբյեկտների մեծ մասը սեփական վարքը պայմանավորում է արտաքին գործոններով և արտաքին ազդեցությամբ:
Մուսա Միքայելյան
Կարդացեք նաև
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժամանակ» թերթի այսօրվա համարում