Հատված նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանի հարցազրույցից:
– Հիմա, երբ հետ եք նայում Ձեր ոստիկանապետ եղած ժամանակներին, ամենաշատն ինչի՞ համար եք զղջում։
– Ես ոչ մի բանի համար չեմ զղջում կամ փոշմանել, ես շատ ճիշտ եմ աշխատել, իմ օրոք շատ բարեփոխումներ են տեղի ունեցել, ամենակարեւորը՝ մարդկային ֆակտորը միշտ բարձր է եղել, միշտ պահպանվել է։ Շատ մարդկային հարաբերություններ են եղել, ժամանակն ամեն ինչն իր տեղն է գցում, ովքեր էլ որ իրենց սառն են դրսեւորում, ես չեմ նեղանում, ժամանակի ընթացքում ինքնըստինքյան հարթվում է։ Բայց ես իմ կոլեգաների հանդեպ շատ մարդկային եմ եղել։ Չէ, մանավանդ հիմա ոչ մի բանի համար չեմ զղջում։
– Իսկ դա գնահատվե՞լ է, հիմա, երբ տեսնվում եք, ջերմ բարեւո՞ւմ են, նույնքան մարդկայի՞ն են, երբեւէ զանգո՞ւմ են Ձեր որպիսությունը հարցնելու։
Կարդացեք նաև
– Զանգում էլ են, շփվում էլ են, նորմալ է, ես առանձնապես չեմ ուզում ինչ-որ մեկի հետ հատուկ շփվեմ, մարդիկ թող աշխատեն, ես ինքս չեմ ուզում որեւէ մեկի հետ հատուկ ընդգծված մոտիկ լինեմ։
Գայանե ՍԱՐԻԲԵԿՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում