«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ մայրուղային ջրագծի վթարի պատճառով մինչև հոկտեմբերի 15-ը ժամը 23.00-ն դադարեցվում է Էրեբունի վարչական շրջանի Խաղաղ Դոնի փողոցի 1, 5, 7, 9, 15, 17, 19, 19/1, 19/2, 23, 27, 31, 35 շենքերի, Սարմի փողոցի և հարակից տարածքների ջրամատակարարումը:
Ինչպես հայտնեց ընկերության «Արևելք» շահագործման տնօրեն Կարապետ Օհանյանը, վթարը տեղի է ունեցել հոկտեմբերի 14-ին Էրեբունի բնակելի զանգվածի Խաղաղ Դոնի փողոցի 27 շենքի բակում: Կապված այն հանգամանքի հետ, որ մայրուղային ջրագիծն անցնում է զգալի խորությամբ, վթարի վերացման աշխատանքներն ուղեկցվում են որոշակի տեխնիկական բարդություններով: Խնդիրներ են առաջացնում նաև տարածքում առկա գրունտային ջրերը:
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության համար և տեղեկացնում, որ աշխատանքների ժամկետի երկարաձգման մասին կհայտարարվի լրացուցիչ:
«Երևան Ջուր» ՓԲԸ