Այսօր սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարությունում կայացավ ֆուտբոլի «ՀՀ վարչապետի գավաթի» հոբելյանական 5-րդ խաղարկության վիճակահանությունը:
Մրցաշարի կազմակերպիչ եւ պատասխանատու, սպորտի եւ երիտասարդության հարցերի փոխնախարար Խաչիկ Ասրյանը վիճակահանությանը մասնակցելու հրավիրված պետական կառավարման մարմինների թիմերի պետերին եւ ներկայացուցիչներին հանգամանալից բացատրեց մրցաշարի անցկացման սկզբունքներն ու կանոնները՝ նշելով, որ կազմկոմիտեն նախորդ չորս խաղարկությունների փորձը վերլուծելով մոտ երկու ամիս աշխատել է եւ արել ամեն բան՝ մասնակիցների համար մրցումային առավել հավասար, հարմարավետ պայմաններ, արդար խաղի սկզբունքներն ապահովելու համար եւ հորդորեց, որպեսզի թիմերն էլ կատարեն կանոնակարգի պահանջները: Փոխնախարարը թիմերի ներկայացուցիչներին եւս մեկ անգամ բացատրեց, որ հայտ ներկայացրած 15 թիմերը բաժանվում են երկու խմբի, որպեսզի յուրաքանչյուրը նախնական փուլում հնարավորին չափ շատ հանդիպում անցկացնելու եւ իրական կարողությունները ցուցադրելու հնարավորություն ունենա: Խաչիկ ասրյանը հաջող մրցելույթներ մաղթեց բոլոր թիմերին: Այնուհետեւ անցկացվեց վիճակահանությունը:
Մրցաշարը մեկնարկելու է հոկտեմբերի 16ին՝ Երեւանի «Փյունիկ» ֆուտբոլային ակումբի, Աբովյանի եւ Աշտարակի քաղաքային մարզադաշտերում:
Կարդացեք նաև
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ