Շաբաթ օրը Բաքվում ադրբեջանական ընդդիմության կազմակերպած առաջին հետընտրական հանրահավաքի գլխավոր կարգախոսը՝ Իլհամ Ալիեւի անհապաղ հրաժարականի պահանջն էր: Այդ հանրահավաքը Ադրբեջանի ընդդիմության նախաձեռնած ամենաբազմամարդ բողոքի ակցիան էր:
Բաքվի Խաղաղության եւ ժողովրդավարության ինստիտուտի կոնֆլիկտաբանության եւ միգրացիայի բաժնի ղեկավար Արիֆ Յունուսովին «Առավոտ»-ը հարց ուղղեց, թե ինչպես ընթացան անցյալ շաբաթ նախագահական ընտրությունները Ադրբեջանում:
Ադրբեջանցի հայտնի քաղաքագետը ուշագրավ միջադեպի մասին պատմեց․ «Ընտրություններն, իսկապես, տեղի են ունեցել տոտալ կեղծիքների պայմաններում, դա այդպես է: Ավելին, կառավարական՝ “Happy Baku” ընկերությունը սխալմամբ ընտրություններից մեկ օր առաջ հրապարակեց ընտրությունների արդյունքները, ինչը մի պահ իսկական սկանդալ դարձավ, բայց միայն մեկ ակնթարթ, որովհետեւ դա հասարակության համար նորություն չէր, դա այսպես, թե այնպես, գիտեին բոլորը: Նույնիսկ ԿԸՀ-ի անհասկանալի արդարացումները հասարակության շրջանում հումորով ընդունվեցին, քանի որ բոլորը գիտակցում էին, որ ԿԸՀ-ն բռնվեց հիմարության պատճառով եւ այդ ընկերության տեխնիկական սխալի պատճառով ԿԸՀ-ն պետք է թեթեւակի ճշգրտեր որոշ թվեր, որպեսզի ամբողջովին հիմար դրության մեջ չհայտնվի»։
Կարդացեք նաև
Բաքվի Խաղաղության եւ ժողովրդավարության ինստիտուտի կոնֆլիկտաբանության եւ միգրացիայի բաժնի ղեկավար Արիֆ Յունուսովի հետ հարցազրույցն ամբողջությամբ կարող եք կարդալ վաղվա տպագիր «Առավոտ»-ում:
Էմմա ԳԱԲՐԻԵԼՅԱՆ