Մոսկվայի Բիրյուլեվո թաղամասում իրավիճակը շարունակվում է լարված մնալ: Բնակիչները պահանջում են հայտնաբերել հինգշաբթի օրը 24-ամյա Եգոր Շերբակովին սպանողին, որն, ըստ նրանց, ներգաղթյալ է:
«Էն Տե Վե»-ն հաղորդում է, որ թաղամասում ուժեղացվել է ոստիկանության և ՕՄՕՆ-ի հսկողությունը: Իրավապահ մարմինները կանխարգելիչ միջոցառումներ են իրականացնում, որպեսզի չկրկնվի երեկ տեղի ունեցածը, երբ բողոքի զանգվածային ցույցը վերածվեց անկարգությունների և ոստիկանության հետ բախումների:
Այսօր Ռուսաստանի իշխանությունները որոշում են կայացրել փակել Բիրյուլեվոյում միրգ-բանջարեղենի վաճառքի կետը, որի համար տեղացիները բազմիցս բողոքել են: Ըստ Վարկածներից մեկի, ենթադրյալ հանցագործը հենց այդտեղ էր աշխատում: Այժմ վաճառքի կետի դարպասներին փակցված է «փակվել է մաքրման աշխատանքներ կատարելու համար» գրությունը:
«Բիրյուզա» առևտրի կենտրոնը նույնպես փակ է: Ամբողջ օրը տեղի բնակիչները փոքր խմբերով հավաքվում են այդտեղ, որը երեկ ավերել էին: Նրանք ասում են, որ սպասում են, թե երբ հաստատության ղեկավարը կգա իրենց հետ խոսելու: Նրանք բողոքում են տեղական իշխանությունների անգործությունից, ասում են, որ պատրաստ են երկար սպասել, ու եթե հարկ լինի վրաններ կտեղադրեն:
Ոստիկանությունն ու ՕՄՕՆ-ը հերթապահում է առևտրի կենտրոնից փոքր-ինչ հեռու:
Կարդացեք նաև
Նույն պատկերն է Բիրյուլեվո-Տովարնո է կայարանի մոտ: Ոստիկանությունը փորձում է հանգստացնել բնակիչներին և կարգադրում, որ պահպանեն կարգը: Թաղամասի արևմտյան հատվածում այսօր բավականին հանգիստ է, բայց լարվածություն զգացվում է, իսկ երեկոյան այն աճում է:
Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ