Լրահոս
Օրվա լրահոսը

Սամվել Ալեքսանյանի կողմնակից. «Եթե ակտիվիստները համարձակվեն խոսել՝ կատաղած առնետների նման մենք նրանց կուտենք». (Տեսանյութեր)

Հոկտեմբեր 14,2013 21:06

Հոկտեմբերի 14-ին նախկին Փակ շուկայի շրջակայքում տեղի ունեցավ «Փրկենք հուշարձանը օլիգարխից» քաղաքացիական նախաձեռնության կողմից ևս մեկ ակցիա: Ակցիայի դեմ հանդես եկան ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանի կողմնակիցները քաղաքագետ Սուրեն Սուրենյանցի գլխավորությամբ:

«Փրկենք հուշարձանը օլիգարխից քաղաքացիական նախաձեռնությունը պահանջում է հետ վերցնել հուշարձանը: Նախախորհրդարանի համակարգող Գարեգին Չուգասզյանը «Առավոտ»-ի հետ զրույցում նշեց, որ խախտվել են նոր օրենքներ. «Շուկայի բացվելուց հետո, փաստորեն, նոր հանցագործություն կատարվեց. Առանց որևէ իրավական հիմունքի շենքը սկսվեց օգտագործվել: Փաստորեն, այստեղ նոր խախտումներ կան՝ շենքը բացվել է, իսկ քաղաքաշինության մասին օրենքը պահանջում է, որ շինարարության ավարտի մասին ակտ լինի և դրանով ապահովված լինի շենքը, որովհետև սա հասարակության շենք է և հազարավոր մարդիկ մտնում դուրս են գալիս, որևիցե փաստաթուղթ չկա, որը փաստի, որ շենքը վերանորոգումից հետո սեյսմիկ կայուն է»:

Գարեգին Չուգասզյանի խոսքերով՝ ակցիաները ունեն մարդկանց իրազեկելու նպատակ, հասկանան, որ դա մի հուշարձանի՝ մի շուկայի հարց չէ: Նա նաև կարծում է, որ այս հարցը ունի ոչ թե 2, այլ 3 կողմ՝ կառուցապատողը ու օգտագործողը, պատկան մարմինները և քաղաքացիական ակտիվիստները.

«Այն զանգվածը, որ հիմա հավաքված է շահեր ունի կառուցապատողի և օգտագործողի հետ, նրանք ներկայացնում են փոխկապակցված շահեր: Իրենք ոչ մի իրավական մարմին չեն ներկայացնում, ուղղակի հավաքվել են այստեղ և կառուցապատողի շահերն են փորձում ներկայացնել»:

Սամվել Ալեքսանյանի կողմնակիցները` ի պատասխան քաղաքացիական նախաձեռնության պահանջներին վանկարկում էին՝ հեռացե՛ք: Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը պնդում էր, որ ակտիվիստների բերած փաստարկները անհիմն են և որ իրենք ստացել են տեղանքի բնակիչներից անդորրը խանգարելու բազմաթիվ դժգոհություններ: Իսկ գործարարի կողմնակիցները մեղադրում էին ակտիվիստներին անկարգությունների մեջ և համոզված էին, որ վերջիններս էլ օգտվում են շուկայից: Կողմնակիցներից մեկն էլ հայտարարեց՝ եթե ակտիվիստները համարձակվեն խոսել՝ կատաղած առնետների նման մենք նրանց կուտենք:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Maxim says:

    Լիսկայի առնետները փաստել են իրենց էությունը, իրենց լիսկայի հետ միասին:

  2. gggggg says:

    Սուրեն Սուրենյանցը դեռ բանտում չէ ?????..

    Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ https://www.aravot.am/2013/10/14/396111/

    © 1998 – 2013 Առավոտ — Նորություններ Հայաստանից

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031