Տավուշի մարզխորհրդի հոկտեմբերի 12-ի նիստում մարզպետարանի տարածքային ինքնակառավարման եւ հանրապետության գործադիր մարմինների հարցերով վարչության գլխավոր մասնագետ Վահե Հովհաննիսյանը զեկուցեց մարզում համայնքային կառավարման տեղեկատվական համակարգի տեղադրման գործընթացի վերաբերյալ, հայտնելով, որ պետական հատվածի արդիականացման եւ GIZ ծրագրերով մարզի 25 համայնքում տեղադրվել է նման համակարգ: ՀՀ տարածքային կառավարման նախարարի հանձնարարականով այդ համայնքներում փաստաթղթաշրջանառությունը պետք է իրականացվի էլեկտրոնային եղանակով: Նշված համայնքներից միայն 6-ում է էլեկտրոնային փաստաթղթաշրջանառություն կատարվում:
Բացի այդ, տարածքային կառավարման նախարարի հանձնարարականով մարզի 1000-ից ավելի բնակիչ ունեցող եւս 11 համայնքում պետք է իրականացվի էլեկտրոնային փաստաթղթաշրջանառություն: Վահե Հովհանիսյանն ասաց, որ կան համայնքներ,որոնք համակարգիչ ձեռք բերելու համար չունեն ֆինանսական միջոցներ: Մարզպետ Արմեն Ղուլարյանն արձագանքեց.
«Այդպես մի ասա,որովհետեւ անցյալ անգամ ես էլի այդ թեմայով քեզ ասացի՝ այսօր համակարգիչ կարող է ձեռք բերել ամենա-ամենա միջոցներից ոչ թե զուրկ, այլ ընդհանրապես միջոցից պատկերացում չունեցող մարդը: Մի տարվա ընթացքում ապառիկով տալիս են զրո տոկոսով, ինչի՞ մասին է խոսքը, համայնքը ուզում է, չի՞ կարում համակարգիչ ձեռք բերել: Քանի՞ ծրագիր ենք արել, քանի՞ համակարգիչ ենք տվել: Դա պատճառաբանություն չէ, Հովհաննիսյան, խնդրում եմ, որպեսզի դուք հանձնարարություն տաք ուրիշներին, հաշվառեք, գույքագրեք, թե որտեղ ինչ պրոբլեմ կա»:
Կարդացեք նաև
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ
Դե բա ճիշտա էլի, էսօր ինչնա շատ, համակարգիչը, դա ինչ խնդիրա, որ մի հատ էլ բարձրաձայնում եք: