Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Հռչակավոր «Շանհայ» քառյակը հանդես կգա Արամ Խաչատրյան համերգասրահում

Հոկտեմբեր 14,2013 19:54

«Շանհայ» քառյակը համարվում է աշխարհի առաջնային կամերային համույթներից մեկը: Այն աշխարհի ամենալիդեր քառյակն է: Սա էտալոնային մակարդակ է եւ երջանիկ եմ, որ այսօր իրենք Հայաստանում են»,-այսօր այս մասին Երեւան հյուրանոցի «Պուչչինի» սրահում ասաց «Երեւանյան Հեռանկարներ» միջազգային երաժշտական փառատոնի հիմնադիր նախագահ, կոմպոզիտոր Ստեփան Ռոստոմյանը:

Երաժիշտներն այսօր են ժամանել Հայաստան: Քսաներկու ժամ լինելով ճանապարհին հասցրել էին մի լավ հոգնել:

Ջութակահար Վեյգանգ Լիի փոխանցմամբ` նախորդ անգամ, երբ եղել են Հայաստանում, մնացել են  ընդամենը քսանվեց ժամ: «Եկանք, նվագեցինք եւ հաջորդ առավոտ մեկնեցինք ԱՄՆ: Այս անգամ էլ երկար ժամանակով չենք ժամանել Հայաստան, բայց հույս ունենք, որ այս անգամ կհասցնենք տեսնել Երեւանը, քանի որ նախորդ անգամ գիշերով էինք  եկել եւ մայրաքաղաք Երեւանը տեսնել չէինք կարողացել»,-ասաց ջութակահարը:

Քառյակն առաջին անգամ Հայաստանում ելույթ է ունեցել 2009-ին` «Հայաստանում Քշիշտոֆ Պենդերեցկու օրերի» շրջանակում:

Խմբի մեկ այլ ջութակահար Յի-Վեն Յանգը Հայաստանի մասին առաջին անգամ լսել էր հորից: Վերջինիս փոխանցմամբ` խումբը գործում է շուրջ 30 տարի. «Տասնչորս տարի է, ինչ նույն կազմով ենք, սակայն մինչ այդ եղել են փոփոխություններ»:

«Շանհայ» քառյակի համերգը տեղի կունենա հոկտեմբերի 15-ին Արամ Խաչատրյան համերգասրահում` «Երևանյան Հեռանկարներ» միջազգային երաժշտական փառատոնի շրջանակներում, այնուհետեւ խումբը կմեկնի Պեկին համերգների, այնտեղից էլ Ավստրալիա:

 

Քրիստինա ՄԻՐԶՈՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031