Լրահոս
Օրվա լրահոսը

Վոլոդյա Ավետիսյանի պաշտպան. «Դատարանի որոշումը օրենքի դեմ է». (Տեսանյութ)

Հոկտեմբեր 14,2013 19:01

Այսօր ՀՀ վերաքննիչ քրեական դատարանում քննվում էր ազատամարտիկ, քաղբանտարկյալ, պահեստի գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի գործը: Դատարանի շենքի մոտ հավաքված բազմությունը, որոնց մեծամասնությունը ազատամարտիկներ էին, եւ եկել էին Հայաստանի տարբեր մարզերից, հույս ունեին, որ այսօր, վերջապես, արդարություն կհաստատվի եւ իրենց մարտական ընկեր Վոլոդյա Ավետիսյանն ազատ կարձակվի: Դատական նիստը դռնփակ էր, որից դուրս գալուց հետո Վոլոդյա Ավետիսյանի պաշտպան Արա Զաքարյանը հայտնեց, որ այսօրվա դատական նիստում դատավորը լսել է մեղադրող կողմին, ապա  որոշել քննությունը հետաձգել, որպեսզի վաղը նաեւ բացատրություններ տալու համար ներկա գտնվի քննիչը:

Արա Զաքարյանի փոխանցմամբ`դատարանի որոշումը օրենքին դեմ է եւ կամայական․ «Դեռեւս նախորդ նիստի ժամանակ առաջին ատյանի դատարանը որոշեց, որ քննիչի բացակայությամբ հնարավոր է գործի քննությունը շարունակել, իսկ այսօր հայտարարում է, թե քննիչը պետք  է ներկա լինի: Իմ կարծիքով` դատարանի այսօրվա  որոշման  պատճառը  գործի ձգձգումն է»:

Արա Զաքարյանը նաեւ շեշտեց, որ դատարանը պարտավոր էր հենց այսօր որոշում կայացնել, քանի որ Վոլոդյա Ավետիսյանին առաջադրված մեղադրանքն իրավունք  չունի քննելու ՊՆ քննչական ծառայությունը` «Առ այսօր Վոլոդյա Ավետիսյանի գործով ոչ մի քննություն ու առերեսում չի արվել»,- հավելեց Արա Զաքարյանը:

Համաներումը կազդի արդյո՞ք Վոլոդյա Ավետիսյանի վրա թե, ոչ հարցին պատասխանելով էլ Արա Զաքարյանն ասաց, հոդվածը, որով Վոլոդյա Ավետիսյանին մեղադրանք  է առաջադրվել, համաներում նախատեսող հոդվածներից է․ «Վոլոդյան ինքն էլ չի առարկում, որ իրեն համաներմամբ ազատ արձակեն: Եթե մեր վերաքննիչ դատարանն  իրոք իր դերում լինի, պետք  է Վոլոդյա Ավետիսյանին ազատ արձակի, սակայն դա դեռ չի նշանակում, որ Վոլոդյա Ավետիսյանն ընդունում է իր դեմ առաջ քաշված մեղադրանքը»,-Ավելացրեց Արա Զաքարյանը:

Եվա ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031