Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Հայաստանի արտգործնախարարն ընդունեց Արժույթի միջազգային հիմնադրամի մշտական ներկայացուցչին

Հոկտեմբեր 14,2013 18:43

Հոկտեմբերի 14-ին ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը ընդունեց Հայաստանում Արժույթի միջազգային հիմնադրամի գրասենյակի նորանշանակ մշտական ներկայացուցիչ ին՝  նշանակման նամակի հանձնման կապակցությամբ:

Շնորհավորելով մշտական ներկայացուցչին նշանակվելու կապակցությամբ՝ նախարար Նալբանդյանը համոզմունք հայտնեց, որ նրա պաշտոնավարման ընթացքում  կշարունակվի Հայաստանի արդյունավետ համագործակցությունը միջազգային տնտեսական համակարգում առանցքային դերակատարություն ունեցող այս կառույցի հետ: Նախարար Նալբանդյանը նաեւ բարձր գնահատեց 1992թ.-ից ի վեր ԱՄՀ-ի բազմակողմանի աջակցությունը Հայաստանում իրականացվող տնտեսական բարեփոխումներին:

Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ Տերեսա Դաբան Սանչեսը նշեց, որ ԱՄՀ-ն հետագայում էլ շարունակելու է օժանդակել Հայաստանի զարգացմանը, ՀՀ կառավարության կողմից տարբեր ոլորտներում ծրագրերի իրականացմանը։

Զրուցակիցներն անդրադարձան նաեւ Հայաստանի եւ ԱՄՀ-ի միջեւ հետագա համագործակցության առնչվող հարցերին։

 

ՀՀ ԱԳՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031