Հոկտեմբերի 7-10-ը ՀՀ ԱԳՆ Դիվանագիտական դպրոցի ունկնդիրներն ամենամյա ուսումնական այցով Արցախում էին:
Հոկտեմբերի 7-ին Դիվանագիտական դպրոցի ունկնդիրները Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Արտաքին գործերի նախարարությունում հանդիպեցին նախարար Կարեն Միրզոյանի եւ նախարարությանղեկավար անձնակազմի հետ:
Արցախի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը դպրոցի ունկնդիրներին ծանոթացրեց ԼՂՀ ԱԳՆ կառուցվածքին եւ գործառույթներին, նախարարության առջեւ դրված խնդիրներին, ԼՂՀ արտաքինքաղաքականության հիմնական ուղղություններին:
Կարդացեք նաև
Հանդիպման ավարտին նախարար Կարեն Միրզոյանը ԼՂՀ ԱԳՆ հետ համագործակցության եւ աջակցության համար Դիվանագիտական դպրոցի տնօրեն, դեսպան Վահե Գաբրիելյանին պարգևատրեց ԼՂՀ ԱԳՆ հոբելյանական հուշամեդալով:
Նույն օրը երեկոյան դպրոցի ունկնդիրներին ընդունեց ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը: Նախագահը գոհունակությամբ նշեց, որ Դիվանագիտական դպրոցի ունկնդիրների այցելությունն Արցախ դարձել է բարիավանդույթ, ինչը հատկապես կարեւոր է ապագա դիվանագետների մասնագիտական ունակությունների կատարելագործման համար: Նախագահ Սահակյանը անդրադարձավ հանրապետության ներքին եւ արտաքինքաղաքականության մի շարք առանցքային խնդիրների եւ պատասխանեց ունկնդիրների բազմաթիվ հարցերին:
Հոկտեմբերի 8-ի առավոտյան ԴԴ ունկնդիրներն այցելեցին սահմանապահ առաջին գիծ, ծանոթացան մարտական պատրաստականության առանձնահատկություններին եւ ծառայողների առօրյային:
Հոկտեմբերի 8-ին, ընդունելով դպրոցի ունկնդիրներին, Արցախի կառավարության ղեկավար Արա Հարությունյանը խոսեց տնտեսության տարբեր ճյուղերի զարգացմանն ուղղված միջոցառումների մասին:Պատասխանելով ունկնդիրների հարցերին` վարչապետն անդրադարձավ Արցախում ներդրումների խթանման, ինչպես նաեւ զբոսաշրջության զարգացման համար արվող քայլերին, ենթակառուցվածքների վիճակին եւ միշարք այլ խնդիրների` կարևորելով գործող ժողովրդավարության դերն Արցախի ունեցած ձեռբերումներում:
Հոկտեմբերի 10-ին ԴԴ ունկնդիրներին հյուրընկալեց ԼՂՀ Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը: Նա ունկնդիրներին ծանոթացրեց Արցախի օրենսդիր մարմնի կառուցվածքին ու քաղաքական կազմին,գործունեության առանձնահատկություններին, միջխորհրդարանական համագործակցությանն ու շփումներին, ինչպես նաեւ ներկայացրեց երկրի ձեռբերումները օրենսդրական, քաղաքական, դիվանագիտական,մշակութային եւ այլ խնդիրների համատեքստում։
ԴԴ ունկնդիրները Ստեփանակերտում այցելեցին ԼՂՀ զոհված ազատամարտիկների հարազատների միություն-թանգարան, ԼՂՀ անհայտ կորած ազատամարտիկների հարազատների միություն-թանգարան եւ Արցախի պետական պատմաերկրագիտական թանգարան, իսկ Շուշիում` Կերպարվեստի պետական թանգարան և Շուշիի արվեստների կենտրոն:
ՀՀ ԱԳՆ