Լրահոս
Օրվա լրահոսը

Լեւոն Զուրաբյանը մոռացա՞վ Վոլոդյա Ավետիսյանին. «Այս պահին Հայաստանում այլեւս չկա քաղբանտարկյալ»․ (Տեսանյութ)

Հոկտեմբեր 14,2013 18:03

Այսօր Քրեական Վերաքննիչ դատարանի մոտ ՀԱԿ ակտիվիստ Տիգրան Առաքելյանին դատարանի դահլիճից ազատ արձակելուց հետո ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանն իր շուրջը հավաքեց բոլոր 4 ակտիվիստներին եւ հայտարարություն արեց:

Նա մի արտահայտություն արեց, որը բոլորովին դուր չեկավ դատարանի տարածքում գտնվող ազատամարտիկ գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի ընկերներին: ՀԱԿ պատգամավորը հայտարարեց, որ այս պահին այլեւս Հայաստանում չկա քաղբանտարկյալ, մինչդեռ Վոլոդյա Ավետիսյանի ընկերները համոզված են, որ Վոլոդյա Ավետիսյանն այսօր անազատության մեջ է իր հայացքների եւ պայքարի համար:

Լեւոն Զուրաբյանը հաղթանակ համարեց այն, որ այսօր բոլոր 4 ՀԱԿ ակտիվիստներն էլ ազատության մեջ են. «Բայց մեծ հաշվով այս վճռից մենք ուրախանալու բան չունենք: Այսօրվա վճիռն էլ անարդար վճիռ էր: Դատավորը, ոտնահարելով արդարադատության բոլոր նորմերը, նորից կայացրեց որոշում, որով մեր տղաներին ճանաչեց մեղավոր: Մեզ այդպիսի արդարադատություն պետք չի: Մենք նրանց ոչ շնորհակալ ենք, մենք համարելու ենք այդպիսի արդարադատությունը դատապարտված: Մեր երկրում նման արդարություն երբեք թույլ չենք տա: Այս դատավարությունը շնորհիվ մեր տղաների՝ Տիգրան Առաքելյանի, Դավիթ Քիրամիջյան,Սարգիս Գեւորգյանի, Արտակ Կարապետյանի, վերածվեց դատավարության՝ ռեժիմի նկատմամբ: Այս դատավարության ընթացքում ամբաստանյալի նստարանին նստած էին Սերժ Սարգսյանը, Եվա Դարբինյանը, դատախազ Հակոբ Մարտիրոսյանը, բազմաթիվ քննիչներ, տո հենց Աղվան Հովսեփյանը: Նրանք բոլորը նստած էին որպես ամբաստանյալ՝ այս դատավարության ընթացքում: Մեր տղաները ապացուցեցին, որ իրական հանցագործները այդ վերոհիշյալ մարդիկ են: Նրանք կարողացան անել այն, ինչ ժամանակին արել են լրջագույն քաղաքական գործիչներ: Նրանք վերածեցին դատավարությունն իրենց նկատմամբ դատավարությունից ռեժիմի նկատմամբ դատավարության»:

Նա բոլորին կոչ արեց այսօր ժամը 18.00-ին Տիգրան Առաքելյանի հետ հանդիպման գնալ Սարյանի արձանի մոտ:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. ՀԲՀԿ խոսնակ says:

    Ինչպես ասել է դարի մեծագույն գործիչ Լևոն Զուրաբյանը, եթե ՀԱԿ, ՀՀԿ կամ ԲՀԿ չես, ապա ոչինչ ես: Սա քաղաքականություն է, իսկ քաղաքականությունն ունի իր օրենքները:

  2. Maxim says:

    Շատ ցավալի է, որ դեռ Լևոն Զուրաբյանի հետ հույսեր են կապում: Գուցե ժամանակն է նրան էլ Գերմանիայի դեսպան ուղարկել:

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031