Հոկտեմբերի 14-ին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն ընդունեց պոլսահայ նկարչուհի Վերժին Շաբջյանին:
Հանդիպման ընթացքում նախարարը անվանի նկարչուհու հետ քննարկեց հայապահպանությանն ու Սփյուռքում հայ մշակույթի տարածմանն առնչվող հարցեր:
Հանդիպման ավարտին Վերժին Շաբջյանը սիրիահայերի հիմնախնդիրների լուծմանն օժանդակություն ցուցաբերելու համար նվիրեց իր հեղինակած «Սանահինի վանքը» կտավը:
Վերժին Սաբջյանը 2011-ին պարգևատրվել է ՀՀ սփյուռքի նախարարության «Արշիլ Գորկի» մեդալով:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՍՓՅՈՒՌՔԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ