Լրահոս
Օրվա լրահոսը

Տիգրան Առաքելյանի կոչը. «Երբեք թույլ մի տվեք դատարանի խորհրդակցական սենյակը կից կառուցվի Բաղրամյան 26-ին»

Հոկտեմբեր 14,2013 17:59

«Հաղթում է կամքը»,- այսօր դատարանի դահլիճից ազատ արձակվելուց հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՀԱԿ ակտիվիստ Տիգրան Առաքելյանը:

Նրան մի հարց էր հետաքրքրում. «Ես այսքան ժուռնալիստ երբեք իմ դատերին չեմ տեսել, ի՞նչ է պատահել, ի՞նչ է կատարվել, որ այսքան հետաքրքրություն կա»:

Տիգրան Առաքելյանին դատարանի դահլիճից կոնգրեսականներն ուղեկցում էին հերոսի նման, նրան մաղթում «չարչարանքիդ ապաշխարանք»: Իսկ նրա ազատության համար պայքարած ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանին մեծարում. «Ապրես, մեռնեմ ջիգյարիդ, ժողովրդի դեպուտատը ըտենց ա լինում, ա՛յ: Ժողովրդի դեպուտատը դու ես»:

Հարցին՝ ի՞նչ քայլեր ես պատրաստվում անել առաջիկայում՝ Տիգրան Առաքելյանը պատասխանեց. «Առայժմ քայլում եմ դեպի առաջ, հետոն կտեսնենք»:

Տիգրան Առաքելյանը վստահեցրեց, որ երբեք իրեն այս 2 տարվա ընթացքում անազատ չի զգացել. «Գաղափարապես ես եղել եմ նույն ազատության մեջ: Ընդամենը փոխվել է կարգավիճակը»: Նա վստահեցրեց, որ մեղադրանքն ի սկզբանե եղել է ապօրինի:

Իր ազատության համար նա շնորհակալություն հայտնեց հասարակությանը, որը ճնշում գործադրեց իշխանությունների վրա:

Լրագրողների հարցին՝ դատարանի հետ կապված՝ Տիգրան Առաքելյանը չհամաձայնեց. «Դատարան մի ասեք: Եթե ուզում եք պետություն կառուցեք, երբեք թույլ մի տվեք դատարանի խորհրդակցական սենյակը կից կառուցվի Բաղրամյան 26-ին՝ նախագահական նստավայրին: Դա ամենասխալ ճարտարապետությունն է՝ պետություն կառուցելու գործում»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031