«Փաստինֆո». ՊԲ արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում տեղի ունեցած ՃՏՊ-ի հետևանքով վնասվածքներ ստացած զինծառայողների վիճակը գնահատվում է կայուն ծանր, սակայն, ինչպես «Փաստինֆո»-ի թղթակցի հետ զրույցում նշեց ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը. «Զինվորները լավ են և նրանց վիճակը կայուն է»: Նշենք, որ վթարի ենթարկված բեռնատար ավտոմեքենայում եղել է 20 զինծառայող, սակայն նրանցից 2-ը՝ զինծառայողներ Գագիկ Ապատյանը և Հունան Շահբազյանը, վթարից ժամեր անց տեղափոխել են Կենտրոնական կլինիկական հոսպիտալ, իսկ զինծառայող Գևորգ Սեյրանյանն ավելի ուշ տեղափոխվել էր Վնասվածքաբանության և օրթոպեդիայի ինստիտուտ:
Նյութի մանրամասները կարդացեք սկզբնաղբյուր կայքում