Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Բերդից տեղեկացրին`Վոլոդյա Ավետիսյանին ազատ կարձակեն

Հոկտեմբեր 14,2013 17:20

Րոպեներ անց ՀՀ վերաքննիչ քրեական դատարանում քննվելու է ազատամարտիկ, քաղբանտարկյալ, պահեստի գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի գործը: Դատարանի շենքի մոտ հավաքված են Վոլոդյա Ավետիսյանի մարտական ընկերները, հարազատները եւ բոլոր նրանք, ովքեր սատարում են ազատամարտիկին:

Տեղեկացանք, որ դատական նիստը կայանալու է դռնփակ, սակայն հավաքված ազատամարտիկները դեռ հույս ունեն, որ կարող են ներս մտնել:

Aravot.am-ի հետ զրույցում ազատամարտիկներն ասացին, թե բերդից տեղեկություն են ստացել, որ այսօր իրենց ընկերոջը` Վոլոդյա Ավետիսյանին ազատ կարձակեն. «Բերդի տվյալները հավաստի են, այնտեղ ավելի շուտ են իմանում տենց բաները…»,- նշեցին նրանք, ավելացնելով, որ իրականում հիմնավոր պատճառ չկար ազատամարտիկին ձերբակալելու, դատապարտելու համար:

Ազատամարտիկների խոսքով` «բռնաբարության հոդվածով չկարողացան նստեցնել, սպանության, գողության հոդվածով չկարողացան, մնացել էր էդ հոդվածը, դա սարքեցին»:

Վոլոդյա Ավետիսյանին սատարողները տարբեր կոչեր են հնչեցնում՝ ի պաշտպանություն Վոլոդյա Ավետիսյանի, նրանք պահանջում են արդարություն հաստատել, եւ ազատամարտիկին ազատ արձակել, հակառակ դեպքում՝ կապացուցվի, որ այս երկրում ամեն ինչ շինծու է:

Եվա ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031