Լրահոս
Օրվա լրահոսը

Լոլիկի հիվանդությունը ազդել է բերքի ծավալների վրա (Տեսանյութ)

Հոկտեմբեր 14,2013 16:54

Գյուղատնտեսության նախարարությունը հենց տարեսկզբից վերամշակողներից ճշտել է, թե որքան՝ որ ընկերությանը, որքան եւ ինչ տեսակի ու որակի գյուղմթերք է անհրաժեշտ, ապա գյուղացիներին էլ է այդ մասին տեղեկացրել, որպեսզի գարնանային գյուղատնտեսական աշխատանքներից առաջ, գյուղացիները իմանան, թե իրենց տարածաշրջանում վերամշակող ինչ ընկերություն կա, եւ ինչ տեսակի ու քանակի պտուղ-բանջարեղեն է պատրաստ մթերել: Այսօր այս մասին լրագրողներին ասաց գյուղատնտեսության փոխնախարար Ռոբերտ Մակարյանը:

Պարոն Մակարյանի խոսքերով` նախարարությանը պարբերաբար մեղադրում են պլանավորման բացակայության համար, սակայն նախարարությունը միջամտում է եւ միջնորդի դեր է տանում գյուղացու եւ վերամշակողի միջեւ. «Արդեն 20 տարի է՝ մեզ մոտ շուկայական հարաբերություններ են, գյուղացիները նույնպես պետք է ընկալեն, որ իրենք էլ տնտեսվարող սուբյեկտ են եւ իրենց ապրանքի իրացման խնդիրը պետք է իրենք լուծեն: Բայց քանի որ դեռ չենք հասել այդ գիտակցության մակարդակին՝ պետությունը փորձում է միջնորդ հանդիսանալ վերամշակողի ու գյուղացու միջեւ»:

Փոխնախարարի ներկայացմամբ` այսօրվա դրությամբ մթերվել է 45 հազար տոննա պտուղ-բանջարեղեն, որից 24 հազար տոննան

բանջարեղեն` լոլիկ, սմբուկ, իսկ 21 հազար տոննա էլ պտուղ է մթերվել: Պարոն Մակարյանը վստահեցրեց, որ այս տարի ծիրանի աննախադեպ արտահանում է եղել` 23 հազար տոննա:

Մթերման եւ արտահանման ծավալների մասին մանրամասն` տեսանյութում

Գյուղմթերքներ վերամշակող «Եվրոթերմ» ընկերության ներկայացուցիչ Վահե Ղազարյանն էլ ասաց, որ պլանավորած լոլիկի բերքի 10 %-ը` 6000 տոննան չեն ստացել, քանի որ բերքը հիվանդացել է Հայաստան եկած ինչ-որ նոր հիվանդությամբ:

Պարոն Ղազարյանի դիտարկմամբ` գյուղացիների հետ աշխատանք տանելու եւ կրթելու խնդիր կա:

Իսկ փոխնախարարն էլ ավելացրեց, որ նախարարության մասնագետները տեղում աշխատում են եւ համապատասխան ծառայություններ են մատուցում:

Ինչ վերաբերում է մթերվող ապրանքների որակին, ապա գյուղփոխնախարարն ասաց, որ գյուղացիները հիմնականում ամենավատ ապրանքն են տալիս վերամշակող ընկերություններին, ու դժգոհում, որ ցածր գնով են ընդունում. Մինչդեռ, ասենք, կիլոգրամը 50 դրամով ընդունած ծիրանին, սպառողը նույնիսկ 25 դրամ չէր վճարի:

Մանրամասն` տեսանյութում

 

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031