«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ, ջրագծի վթարի կանխարգելման աշխատանքների հետ կապված, հոկտեմբերի 16-ին ժամը 10.00-22.00 կդադարեցվի հետևյալ տարածքների ջրամատակարարումը:
-Աջափնյակ վարչական շրջանի Սիլիկյան թաղամաս, Սպանդարյան կայարան և հարակից արտադրական տարածքներ,
– Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Հաղթանակ թաղամասի 6-22 փողոցներ, 1-6 փողոցներ՝ մասնակի,
– Արմավիրի մարզի Մերձավան գյուղ:
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:
«Երևան Ջուր» ՓԲԸ