Այսօր մինչ Քրեական վերաքննիչ դատարանի մուտքի մոտ ցուցապաստառներով ու վանկարկումներով դատավոր Եվա Դարբինյանի վճռին էին սպասում՝ դատարանի մուտքի մոտ ակտիվիստները վանկարկում էին վիրավորական արտահայտություններ Եվա Դարբինյանի եւ Սերժ Սարգսյանի հասցեին:
Ցուցապաստառներում պատկերված էին ոտնահետքեր՝ Եվա Դարբինյանի անվան վրա՝ ցույց տալով, որ չեն սպասում արդար դատավճիռ նրա կողմից:
Դատարանի դահլիճում տեղ չկար, մուտքի մոտ մի քանի տասնյակ մարդ էր սպասում:
Կարգադրիչները դատարան ներս չթողնելու համար արգելում էին մաստակներով մտնել: Կարգադրիչներից մեկը՝ տեսնելով ՀԱԿ ակտիվիստ Սարգիս Գեւորգյանին մաստակ ծամելիս՝ նրան հորդորեց հանել այն, նոր մտնել դահլիճ: Սարգիս Գեւորգյանը չենթարկվեց՝ հայտարարելով, որ մտնելու է մաստակով. «Ես ծամելու եմ»: Կարգադրիչները նրան նետեցին՝ «Անշնորհք, ցինիկ»:
Կարդացեք նաև
«Հա, ես անշնորհք եմ, ես ամբաստանյալ եմ, չէ՞»,- պատասխանեց Սարգիս Գեւորգյանը:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ