Լրահոս
Օրվա լրահոսը

Տիգրան Առաքելյանին ազատեցին դատարանի դահլիճից․ (Տեսանյութ)

Հոկտեմբեր 14,2013 16:29

Այսօր քիչ առաջ Քրեական Վերաքննիչ դատարանում ՀԱԿ ակտիվիստների դատավճիռը կարդաց դատավոր Եվա Դարբինյանը: Նա հայտարարեց, որ պետք է ՀԱԿ ակտիվիստների բողոքը բավարարել մասնակիորեն: Տիգրան Առաքելյանը ՔՕ 316-ի երկրորդ մասի երկրորդ կետով ճանաչվեց անմեղ:

Դատավորը հայտարարեց նաեւ՝ վերջնական պատիժ Տիգրան Առաքելյանի համար սահմանել 3 տարի, խափանման միջոց ընտրված կալանավորումը վերացնել:

Մինչ վճիռը հրապարակելը Տիգրան Առաքելյանը հորդորեց ներկաներին ծափահարել դահլիճում միայն արդարացման դատավճռի դեպքում:

Հրապարակումից հետո հնչեցին բուռն ծափողջույններ՝ կարծելով, թե արդարացման դատավճիռ է: Սակայն երբ Եվա Դարբինյանը կարդաց վճռի շարունակությունը, դահլիճում ներկաները բղավեցին՝ «ամոթ՝ մասնակիորեն»:

Արտակ Կարապետյանին  ճանաչեցին մեղավոր, 2 տարի 11 ամիս ժամկետով ազատազրկման դատապարտեցին, սակայն պատիժը չի կիրառվի՝ համաներման շնորհիվ:

Սարգիս Գեւորգյանի նկատմամբ դատարանը որոշեց 1 տարի ազատազրկման պատիժը չկիրառել՝ հանրապետությունից չհեռանալու ստորագրությամբ:

Դավիթ Քիրամիջյանի նկատմամբ նույնպես 1 տարի ազատազրկման դատապարտման վճիռ կայացրեցին՝ հայտարարելով, որ ազատազրկումը չպետք է կիրառել պայմանականորեն:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031