Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Հովհաննես Սահակյանը՝ Զորի Բալայանի մասին. «Մենք չէ, որ վաստակավոր հայորդուն պետք է գնահատական տանք»

Հոկտեմբեր 14,2013 16:21

 «Զորի Բալայանն այն հասարակական գործիչն է, ում անցած ճանապարհը եւ վաստակը թույլ են տալիս նաեւ այս կերպ իր տեսակետն արտահայտել»,- Aravot.am-ի հետ զրույցում ասաց իշխող քաղաքական ուժի ներկայացուցիչ Հովհաննես Սահակյանը: Խոսքը վերաբերում էր Զորի Բալայանին՝ Վլադիմիր Վլադիմիրովիչ Պուտինին ուղղված 17 էջանոց նամակին

Հովհաննես Սահակյանը չի կարծում, որ այստեղ մեկնաբանությունների կարիք կա. «Ծավալուն եւ բովանդակալից նամակ է: Մի շարք առումներով կարելի է համաձայնել, մի շարք առումներով՝ ոչ: Բայց դա էլ անձնական տեսակետ է: Մենք չէ, որ վաստակավոր հայորդուն պետք է գնահատական տանք»,- ասաց ՀՀԿ խմբակցության քարտուղար Հովհաննես Սահակյանը:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Լևոն Մելքումյան says:

    Ի հարկե, դուք չէ, որ “վաստակավոր հայորդուն” պետք է գնահատական տաք:
    Նրա և նրա նմանների գնահատականը կտա պատմությունը:
    Ուղղակի շատ զզվելի է ականատեսը լինել այդ աստիճանի ստորաքարշության:

  2. Maxim says:

    Նամակը կարելի է՝ ,,անձնական տեսակետ,, համարել, երբ այն բաժակաճառի տեսքով կճոխացնի ձեր՝
    կեղծ Նժդեհականների խնջույքները, շալլախոյով և ուզունդարայով համամված:

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031