Լրահոս
Օրվա լրահոսը

Haqqin. Ադրբեջանի պաշտպանության նախարարի 65 միլիոնը

Հոկտեմբեր 14,2013 15:46

«Պահեստային սպաներ» ադրբեջանական հասարակական միավորման ռազմական փորձագետ Յաշար Ջաֆարլին դիմել է երկրի գլխավոր դատախազ Զաքիր Գարալովին և Ազգային անվտանգության նախարար Էլդար Մահմուդովին՝ կապված պաշտպանության նախարար Սաֆար Աբիևի բանկային հաշիվների տեղեկատվության հետ: Դիմումը հրապարակվել է ադրբեջանական իշխանամետ «Բիզիմ յոլ» պարբերականում: Հայտնում է «Հաքքին» լրատվականը:

Իր դիմումում Ջաֆարլին նշում է, որ հունգարական «OTR BANK»-ը սառեցրել է Աբիևի բանկային հաշիվները, որի վրա 65 միլիոն եվրո կար: Բանկը Աբիևից այդ գումարների վերաբերյալ տեղեկատվություն է պահանջել, սակայն նախարարը չի կարողացել եկամտի մասին ներկայացնել համապատասխան հայտարարագիր:

«Ինտերպոլի հունգարական մասնաճյուղի հաշվետվությունում ասվում է, որ երկու ամսվա ընթացքում Ադրբեջանից կասկածելի փոխանցումներ են եղել հունգարական հինգ հաշիվների վրա: Այդ փոխանցումներից ստացված գումարը կազմել է 686 000, 196 000, 617 000 և 252 000 դոլար: Բացի այդ, ըստ բանկային փոխանցումների տեղեկատվության, նախարար Սաֆար Աբիևը ամսական երեք միլիոն դոլար է ստանում: Եվ սա միայն Հունգարիայում բացահայտված հինգ հաշիվների թվերն են», – ասվում է դիմումում:

Ջաֆարլին նշել է, որ իրենք շարունակելու են ուսումնասիրել Սաֆար Աբիևի՝ Գերմանիայի, Իսպանիայի, Շվեյցարիայի և այլ երկրներում ունեցած բանկային հաշիվները:

Ադրբեջանի ՊՆ մամուլի խոսնակ Էլդար Սավիրօղլուն իր հերթին հայտնել է, որ անհրաժեշտ չի համարում մեկնաբանել մի մարդու զառանցանքները, որը տարբեր ուժերի ձեռքին խաղալիք է դարձել:

 

Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031