Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Վարչապետի ուշացած խոստումը`Գյումրիում

Հոկտեմբեր 14,2013 15:45

Տիգրան Սարգսյանը դատարկված Գյումրիի համար արտագաղթի կանխման ծրագիր է մշակում

Ինչպես տեղեկացրել ենք, երեկ Գյումրու տոնին ներկա էր նաև ՀՀ կառավարության ղեկավար Տիգրան Սարգսյանը` մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանի ուղեկցությամբ:

Լրագրողները Գյումրու Օղակաձև այգում քանդակագործության սիմպոզիումն ուսումնասիրող վարչապետից հետաքրքրվեցին, թե ե՞րբ է վերջ դրվելու Գյումրիից արտագաղթին:

Ի պատասխան այս հարցի՝ արդեն իսկ բարձր տրամադրության մեջ գտնվող վարչապետը ուշացած մի խոստում տվեց. «Մի հատ համալիր ծրագիր ենք իրականացնելու, որպեսզի ունենանք աշխատատեղեր, որպեսզի ունենանք այնպիսի մթնոլորտ և այնպիսի տրամադրություն, որպեսզի գյումրեցիները նախապատվությունը տան իրենց սիրելի քաղաքին, կարողանան իրենց աշխատանքով, իրենց ընտանիքներին պահեն և լինեն երջանիկ: Այդ համալիր ծրագիրը իրականացնելու ենք»:

Բայց թե ե՞րբ է իրականացնելու, կառավարության ղեկավարը խուսափեց պատասխանել:

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031