Ինչպես տեղեկացրել ենք, շաբաթ եւ կիրակի օրերին Մոսկվայի հարավում՝ Բիրյուլեվոյում զանգվածային անկարգություններ են սկսվել: Հարյուրավոր բնակիչներ դուրս են եկել փողոց՝ պահանջելով գտնել 24-ամյա Եգոր Շերբակովին սպանողին եւ արդեն կան 380 ձերբակալվածներ:
Այս առնչությամբ, Aravot.am-ի հետ զրույցում Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի նախագահ Լեւոն Բարսեղյանի մեկնաբանությամբ՝ «Ընդհանրապես այն երկրներում, որտեղ դրսից աշխատուժ կա կամ ոչ հիմնական էթնոսի ներկայացուցիչներ կան, որոնք զբաղեցնում են որոշակի սոցիալական դիրք, աշխատատեղեր ունեն եւ այլն, շատ հաճախ իշխանությունները փորձում են սոցիալական դժգոհություններն ուղղորդել սոցիալական այդ շերտերի դեմ: Պարբերաբար են Ռուսաստանում լինում նման դեպքեր: Քրեական միջադեպերը իշխանությունները կարողանում են օգտագործել սոցիալական լարվածությունների գոլորշի բաց թողնելու համար: Ես այդպիսի տպավորություն ունեմ: Ոստիկանության գործողությունները թույլ են կամ համարժեք չեն լինում նման դեպքերը կանխելու համար կամ այդպես է հանձնարարված եղել: Մինչեւ ոստիկանությունը խառնվում է, արդեն ավերածություններ ու վնասներ են հասցնում տալ փոքրամասնությունների խմբերին, նրանց բիզնեսներին»:
Ըստ Լեւոն Բարսեղյանի, Ռուսաստանի դեպքում միայն իշխանություններից է կախված, թե ինչքան արագ կկարգավորվեն նման բախումները. «Որ դա շարունակ գործող ական է Ռուսաստանի դեպքում եւ մշտապես իրենք օգտագործելու են՝ տարակույս չունեմ: Դա կախված է աշխարհագրությունից, քաղաքական սրացումներից, հարաբերություններից այս կամ այն երկրի հետ, իրենք կարող են խթանել նման միջադեպերը, պետք եղած ժամանակ առաջացնել նման միջադեպեր, կառավարել ինչպես հարկն է ու արդյունքում զանազան դժգոհություններ եւ ճնշումներ են լինում այն պետությունների նկատմամբ, որոնց ազգային ներկայացուցիչները ՌԴ-ում փոքրամասնություն են: Իմ նախնական տպավորությունը սա է: Վլադիմիր Պուտինը կարող է հրահրել նման միջադեպերը»:
Ռուսական մամուլի հրապարակումների համաձայն, չնայած ոստիկանական բարձրաստիճան պաշտոնյաները վստահեցնում են, որ սպանողին կգտնեն, բայց հասարակական վստահություն չկա: Մեր հարցին՝ ՌԴ-ում է՞լ է ոստիկանների վարկանիշն ընկած եւ մեծ անվստահություն կա նրանց գործողությունների նկատմամբ՝ Լեւոն Բարսեղյանը պատասխանեց. «ՌԴ-ն անհամեմատ կանխատեսելի իշխանությամբ երկիր է, քան Հայաստանը՝ իր իշխանական ենթակառուցվածքներով: Ակնհայտորեն այնտեղ որոշվում է Վլադիմիր Վլադիմիրովիչի մակարդակով: Եթե պետք է, ոստիկանությունը կարող է ֆանտաստիկ ջանքեր ներդնել եւ շատ արագ գործը բացահայտել, եթե պետք չէ, կկառավարվի այլ ուղղությամբ: Ես չեմ կարծում ոստիկանությունը բավարար ինքնուրույնություն ունի ՌԴ-ում՝ այդ տեսակ հարցերը կարգավորելու համար: Եթե օրինակի համար հանկարծ բացահայտվի, որ ամբողջ պատճառը, մեղքը սլավոնի վրա է, չեմ կարծում, որ դա ռուսական իշխանություններին ձեռնտու կլինի բացահայտել»:
Կարդացեք նաև
Պարոն Բարսեղյանը նաեւ նշեց, որ դատելով մարդու իրավունքների նկատմամբ ՌԴ իշխանությունների վերաբերմունքից, երբ ամեն անգամ խաղաղ ցույցերի մասնակիցներին բռնում-տանում են, հասկանալի է, որ ՌԴ ոստիկանությունը մեր ոստիկանությունից շատ չի տարբերվում՝ իշխանությանը եւ ոչ թե հանրությանը ծառայելու սկզբունքներով:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ
Ի տարբերություն Ռուսաստանի ոստիկանության, Հայաստանի ոստիկանությունը սերտորեն գործակցում է թաղի խուժանի հետ, և վերջիններից համալրում իր շարգերը: Ռուսաստանում թաղի
խուժանի գործոնը չի գործում, կամ տարերային բնույթ է կրում: Մեզ մոտ այն շատ վտանգավոր
գործոն է երկրի ճակատագրի համար, քանի որ նրա միջոցով ձևավորվել է արժեհամակարգ:
Մեր երկրում, թաղի խուժանի վարքագիծ ունի՝ 90, 80, 70, 60, խփողը, ԱԺ-ի պատգամավորների
մեծամասնությունը, նախարարներից շատերը և մինչև գյուղապետեր և թաղապետեր: Մեր երկրի
ղեկավարը պարտավոր է հաշվի նստելով՝ թե՛ ներսի և թե՛ դրսի կրիմինալի հետ՝, հանուն իր աթոռի
չի կարող չնդունել նրամց խաղի կանոնները, որը միանշանակ ի սկզբանե հակաժողովրդական է, այն
պահից սկսած,՝ երբ նրանք ևս 5 տարով 5-10 հազար դրամով գնեցին, իսկ ժողովուրդը՝ գնվեց:
Ահա թե ինչու՝ ,,ՌԴ-ն անհամեմատ կանխատեսելի իշխանությամբ երկիր է, քան Հայաստանը իր իշխանական ենթակառույցներով,,:
Թեպետ այն կարծես մի փոքռ շեղվեց բուն թեմայից, բայց իմաստը՝ կարծում եմ նույնն է: