ՀՀ մշակույթի նախարարությունը հաղորդագրություն էր տարածել հոկտեմբերի 14-ին, ժամը 13-ին, «Ֆորում» մամուլի ակումբում կայանալիք մամուլի ասուլիսի վերաբերյալ, որը նվիրված էր լինելու «ART -RACCORD» կազմակերպության նախաձեռնած գեղարվեստական լուսանկարչության ցուցահանդեսին : Ժամը 13-ին, սակայն, «Ֆորում» ակումբի դուռը փակ էր, լրագրողները նեղսրտած հեռանում էին:
«Ֆորում» էլեկտրոնային պարբերականի հիմնադիր Գայանե Զարգարյանը, Aravot.am-ի հետ զրույցում խնդրեց բոլորին իրազեկել, որ մշակույթի նախարարությունն առանց իրենց տեղյակ պահելու է «Ֆորում» ակումբում ասուլիս հրավիրել, ապա հավելեց. «Փոխանակ անկազմակերպ գործելու, լավ կլինի, որ մշակույթի նախարարությունը իր բուն գործով զբաղվի»:
Կցանկանայինք նաեւ մեկնաբանություն ստանալ մշակույթի նախարարությունից, սակայն գերատեսչության հեռախոսները չէին պատասխանում:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ