Լրահոս
Օրվա լրահոսը

Չուգասզյանի համոզմամբ, Սամվել Ալեքսանյանի երեխաները ծանր ապրումներ են ունենալու

Հոկտեմբեր 14,2013 13:55

Նախախորհրդարանի անդամ Վարդան Հակոբյանը այսօր ասուլիսի ժամանակ հայտարարեց, որ «Ազատագրենք հուշարձանը օլիգարխից» նախաձեռնությունը պատրաստ է ցանկացած բաց քննարկման: Բայց նախաձեռնության անդամները քննարկման համար ունեն երկու պայման: «Քննարկումը պետք է լինի բաց եւ հրապարակային, պատկան մարմինների մասնակցությամբ նաեւ»,- այսօր «Նոյան տապան» ակումբում ասաց Հակոբյանը: 
Ինչ վերաբերում է կառուցապատողի կողմնակիցների բանավեճի առաջարկին, Հակոբյանն ասաց՝ էլի պատրաստ են, բայց. «Այն պետք է լինի հրապարակային: Պատրաստ ենք հնարավորություն տալ կառուցապատողի կողմնակիցներին, որ արդարացնեն հանցագործությունը, որ կատարել են: Բայց պայմանով՝ այն պետք է լինի բաց ու հրապարակային»:
Հակոբյանի հայտարարությունից հետո Գարեգին Չուգասզյանը հիշեցրեց՝ «Ծածկած շուկայի» շինարարության ժամանակ խախտվել են ոչ միայն Հայաստանի, այլեւ միջազգային օրենքները, ու սկսված դատական գործընթացները բացահայտելու են «իրավական վակումին»:

Հարցին, «Ծածկած շուկայի» շինարարության ավարտից հետո շարունակական ակցիաները չե՞ն վերածվել շոուի , իրավաբան Վարուժան Ավետիսյանը պատասխանեց. «Եթե ակնհայտորեն խախտվել և խախտվում է օրենքը, ուրեմն մենք պետք է հետամուտ լինենք դրա վերականգնմանը»:

Գարեգին Չուքասզյանն էլ նշեց, որ կա ոչ թե երկու, այլ երեք կողմ` կառուցապատող, պատկան մարմիններ, և նախաձեռնության անդամներ: Նրա խոսքով, իրենց գործը չէ ՝ կառուցապատողն ում կբերի իրեն պաշտպանելու համար: Հետո էլ ասաց՝ թե չի կարելի ակցիաները շոու համարել:

Նա նաեւ պատմեց, թե ինչ տպավորություն է ստացել, երբ դիտել է Սամվել Ալեքսանյանի երեխաների կնունքի կադրերը. «Պատկերացնում էի, թե այդ երեխաները մի քանի տարի հետո ինչ ծանր ապրումներ են ունենալու` հասկանալով որ այն քաղաքում, որտեղ իրենք ապրում են, որոշակի պատասխանատվություն պետք է կրի իրենց հայրը: Ես ցավով եմ դա ասում, որովհետև ինձ համար նրանք մեր երեխաներն են»:

Գարեգին Չուքասզյանը նշեց, որ իրենք փորձում են մաքսիմալ քաղաքակիրթ ձևով հարցին լուծում տալ և իրենց հետաքրքրում է ամբողջ համակարգը.« Մեզ հետաքրքրում է համակարգի առողջությունը: Մենք այստեղ պաշտպանում ենք Սամվել Ալեքսանյանին` ինքն իրենից, Սամվել Ալեքսանյանի միջի մարդուն՝ իր միջի գիշատչից: Մենք այստեղ հասկանում ենք, թե ինչու համար ենք հավաքվել և մեր նպատակը ոչ թե անձին վերացնելը, վնասելն է, այլ համակարգը բուժելն է»:

Վարդան Հակոբյանն էլ հավելեց, որ հուշարձանի որևէ քար տեղաշարժելու իրավունք չի եղել.«Հուշարձանի 70 տոկոսն ավերված է»: Ըստ նրա, շուկան չի բացվել, և դեռ գործում է չորս սեղան. «Հանձնվելը դա հակառակորդի ջրաղացին ջուր լցնելն է, մենք դա չենք պատրաստվում անել»:
Գարեգին Չուքասզյանն էլ հավելեց՝ « Երևանը մեր քաղաքն է և sity չէ»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031