Հոկտեմբերի 13-ին կայացավ հայ հասարակության հանդիպումը Վրաստանի
նախագահության թեկնածու Նինո Բուրջանաձեի հետ:
Ներկայացնում ենք «Վրաստանի Հայ համայնք»-ի «Միություն» լրատվական
կենտրոնի հարցերին Նինո Բուրջանաձեի պատասխանները:
Դուք, ինչպես մյուս բոլոր թեկնածուները, հավատացնում եք, որ ազգային
փոքրամասնությունների գլխավոր խնդիրն է պետական լեզվի չիմացությունը:
Ինչպես բոլոր թեկնածուները Դուք ևս ասում եք, որ պետությունը պետք է «հոգ
տանի» փոքրամասնությունների լեզվի պահպանման համար: Առաջին հերթին ուզում
ենք նկատել, որ այդ հարցը չի մեր ամենագլխավոր խնդիրը: Թբիլիսիի օրինակով,
կարող ենք ասել, որ մենք՝ թբիլիսահայերը բոլորս տիրապետում ենք պետական
լեզվին, սակայն մինչդեռ մենք չունենք ներկայացուցչություն ոչ մի պետական
համակարգում, այդ թվում նաև Քաղաքական Խորհրդում:
Ինչպե՞ս եք Դուք պատկերացնում փոքրամասնությունների լեզվի պահպանման «հոգ
տանելը»: Ինչպիսի՞ կոնկրետ միջոցառումներ եք մտադիր կազմակերպել այդ
ուղղությամբ և պատրա՞ստ եք արդյոք դիմել Պարլամենտին, ինչպես նաև բացեիբաց
աջակցել Վրաստանում «Տարածաշրջանային լեզուների մասին եվրոպական խարտիայի»
ռատիֆիկացման գործընթացին:
– Համաձայն եմ Ձեզ հետ, որ ոչ միայն լեզվի հարցն ե խնդիր հանդիսանում
ազգային փոքրամասնությունների համար: Երբ երկրում աշխատանքի ընդունելը
ղեկավարվում է նեպոտիզմով և անձնական համակրանքով, վնասվում են բոլոր
քաղաքացիները: Տարբերություն չկա վրացի, թե ոչ վրացի: Ուղղակի ոչ վրացու
օրինակով դա միշտ ավելի ցայտուն է երևում: Երևի Դուք գիտեք շատ արժանի,
երիտասարդ մարդկանց, որոնք իսկապես կարող էին «զարդարել» ցանկացած
նախարարություն, բայց նրանց մոտիկ չեն թողնում, նույնիսկ եթե իրենց
ազգանունը Բագրատիոնի-Մուխրանկի է: Այդպես է ստացվում, որովհետև աշխատանքի
ընդունելուց լինում են ինչ-որ չափանիշներ(նեպոտիզմ-խմբ ):
Ինձ հատուկ չէ հարցերից խուսափել: Խարտիա: Խարտիայի հարցը շատ բարդ է, և
դուք դա շատ լավ գիտեք: Իմ կողմից անազնիվ կլիներ, եթե ես ասեի այո՛,
նախագահ դառնալուն պես կընդունեմ խարտիան: Այդպիսի բան ասելն իմ կողմից և՛
սխալ կլիներ, և՛ անվայելուչ: Եկե՛ք խոստովանենք նաև այն, որ, երբ Եվրոպական
երկրները ընդունեցին այս Խարտիան, դրան շատ բան էր նախորդում: Նրանք արդեն
հասարակության մեջ ունեին ամբողջական ինտեգրացում, շատ խնդիրներ լուծված
էին… եկե՛ք ազնիվ խոսենք և ամեն ինչ կոչենք իրենց անուններով: Եթե
կընդունենք այս Խարտիան, և Ջավախքում, և Քվեմո Քարտլի- Մառնեուլիում, և
Գարդաբանիում դատավարությունն ու գործավարությունը կսկսենք ադրբեջաներեն և
հայերեն լեզուներով… այդպես չի՛ ստացվի: Հավատացե՛ք, դա կառաջացնի ավելի
մեծ խնդիրներ: Ամենից առաջ մենք առանց այդ էլ շատ թեմաներ ունենք լուծելու:
Բայց դա չի նշանակում, որ պետությունը չպետք է պաշտպանի յուրաքանչյուր
էթնիկ փոքրամասնության լեզուն: Ինչպե՞ս: Կասեմ շատ հասարակ: Դպրոցներում
մայրենի լեզուն, տվյալ դեպքում հայերենը, պետք է ուսուցանվի պահանջվող
մակարդակում: Երբ հայկական դպրոցներում խնդիր չի լինի, խնդիր չի լինի նաև
հայերեն լեզվի ուսուցանման հետ և դա կնշանակի, որ լեզուն պաշտպանված է:
Փառք Աստծո, չէ՞ որ մենք չունենք խնդիր, որ ինչ-որ մեկը չկարողանա հայերեն
լեզվով գիրք ձեռք բերել:
Չնայած նրան, որ այս ընտրություններում, իսկապես, յուրաքանչյուր ձայն
կարող է լինել որոշիչ, ես ձգտում եմ և կարծում եմ, որ դա ինձ մոտ կստացվի,
լինել հնարավորինս անկեղծ, և չեմ ասում այն, ինչը գիտեմ, որ այս պահին
խնդիր է հանդիսանում: Գուցե երբ ես գամ և ասեմ Ձեզ գիտե՞ք ես խորացել եմ
այս հարցում և դա, իսկապես, խնդիր չէ: Բայց այս պահին ես դա տեսնում եմ
հենց այդպես: Ես անձամբ պատրաստ չեմ դրան և գտնում եմ, որ դա ավելի շատ
կլինի խնդիր և ոչ թե խնդրի լուծում, և Ձեզ անկեղծորեն ասում են այն, ինչ
կա:
Դուք, որպես փորձառու քաղաքական գործիչ, շրջվելով դեպի անցյալ, ի՞նչ եք
կարծում, ի՞նչը դարձավ Աբխազիայի և Հարավային Օսեթիայի դժգոհության պատճառ:
Դժգոհություն, որը հետո այլ ուժերի աջակցությամբ վերածվեց կոնֆլիկտի և
ընդդիմադրության:
– Մինչ այս ես մի քանի անգամ ասել եմ և չեմ վախենա կրկնել ևս մեկ անգամ`
իհա՛րկե, և՛ Աբխազիայում, և՛ Օսեթիայում սարսափելի սխալներ են թույլ տրվել:
Ամոթալի չեմ համարի նաև ասել, որ, մենք աբխազների և օսերի համեմատ,
քանակային առավելություն ունենալով, պետք ներողություն հայցենք նրանցից: Սա
չի նշանակում, որ աբխազներն ու օսերն ամեն ինչում իրավացի էին: Ո՛չ, չի
լինում այնպես, որ կողմերից մեկն ամեն ինչում մեղավոր լինի, իսկ մյուսն
իրավացի, բայց եթե դու ունես պատասխանատվության մեծ զգացում` որպես
պատվավոր ազգ, մենք պետք է վերլուծենք թույլ տրված սխալները: Չնայած նրան,
որ ես կողմնակից չեմ անընդհատ անցյալ վերադառնալուն, բայց եթե մեկընդմիշտ
չհավատացնենք այդ մարդկանց, որ թույլ տրված սխալներն այլևս երբեք չեն
կրկնվի, ապա չի ստացվի վերականգնել այն «վստահության կամուրջները», որոնց
մասին միշտ ասել եմ և կասեմ:
Պետք է ասել նաև, որ պատմությունը շատ դժվար բան է: Օրինակ, այսօր մի
հոդված էի կարդում իմ մասին: Գրել էր մի աբխազուհի, որը հիմա ապրում է
Ռուսաստանում: Երբ ես ծանոթացա նրա կարճ կենսագրության հետ, պարզ էր, որ նա
լուրջ պատմաբան էր լուրջ մտածելակերպով: Հոդվածն առավելագույնս օբյեկտիվ
էր, բայց իմ նախադասությանը «Աբխազներ և վրացիները միշտ եղել են ընկերական
ժողովուրդներ, մինչև մեր փոխհարաբերությունների մեջ չխառնվեց Ռուսաստանի
Կայսրությունը» նա պատասխանեց՝ «թող տիկին Բուրջանաձեն ավելի լավ ետ նայի
պատմությանը»… Ինչքան էլ խորապես ուսումնասիրեմ պատմությունը, ես հաստատ
գիտեմ, որ վրաց պալատականներն իրենց երեխաներին ուղարկում էին Աբխազիա`
դաստիարակություն ստանալու աբխազ ընտանիքներում: Այդքան բարձր էր
գնահատվում աբխազ մշակույթն ու հարգված էր աբխազ ազգը: Մենք իսկապես
ավանդաբար ունեցել ենք բարեկամական հարաբերություններ: Եղել են տարբեր
խնդիրներ, ինչպես սովորաբար լինում է ամեն ընտանիքում, բայց այդ խնդիրները
բարդացան միայն երրորդ կողմի շահերի խառնվելուց հետո: Մենք սադրանքին
ենթարկվեցինք… այնպես, ինչպես 2008-ին և այնպիսի սխալներ թույլ տվեցինք,
որ որևէ մեկին անկարելի է ներել:
«Վրաստանի Հայ Համայնք»-ի լրատվական կենտրոն «Միություն»