Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Ինչո՞ւ լրագրողները անտեսեցին մարզխորհրդի նիստը

Հոկտեմբեր 14,2013 13:16

Նիստում մարզի կենսական հարցերն էին

Հոկտեմբերի 12-ին Տավուշի մարզպետարանի նիստերի դահլիճում կայացավ մարզխորհրդի նիստ: Հողի հարկի եւ գույքահարկի բազաների ճշգրտման ընթացքի, 2013 թվականի աշնան գյուղատնտեսական աշխատանքների, օրենքով սահմանված ֆինանսական համահարթեցման լրավճարների եւ բնակչության պետական ռեգիստրի ելակետային տվյալների , համայնքային տեղեկատվական համակարգի ներդրման եւ շահագործման աշխատանքների մասին եղան զեկույցներ, կայացան քննարկումներ, ներկայացվեց Տավուշի մարզի զբոսաշրջային քարտեզը, եղան հայտարարություններ:

Տավուշի մարզխորհրդի նիստին ներկա էին մարզպետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնի 2 աշխատակից եւ «Առավոտի» թղթակիցը:

Մարզխորհրդի նիստի եւ դրա օրակարգի վերաբերյալ հայտարարությունը տեղադրված է մարզպետարանի ինտերնետային կայքում, սակայն մարզի լրագրողները նիստին ներկա չէին:

Ներկա չէր նաեւ մարզպետ Արմեն Ղուլարյանին փաստացի պատկանող (փաստաթղթերով հիմնական սեփականատերը մարզպետի բարեկամն է) մարզային «Տավուշ» հեռուստաընկերության նկարահանող խումբը:

Կառավարության որոշմամբ Տավուշի մարզի սահմանամերձ համայնքների հողի հարկի վճարման նպատակով պետությունն այդ գումարը վճարում է, համայնքները մեկամսյա ժամկետում գումարները, հողամասերի տերերի տվյալները պետք է մուտքագրեն համայնքների տեղեկատվական համակարգ:

Նիստում նշվեց, որ գումարը մայիսի 31-ին է փոխանցվել, սակայն սահմանամերձ 22 համայնքներից միայն 3-ն է կատարել այդ մուտքագրումը:

Մարզպետ Ա. Ղուլարյանը հայտարարեց, որ եթե այդ համայնքները մինչեւ նոյեմբերի կեսը չավարտեն մուտքագրման գործընթացը, նշված գումարները հետ են վերադառնալու պետական բյուջե:

«Ինֆորմացիան այս նիստի «Տավուշ» ստուդիային կհաղորդեք, թող բոլոր համայնքների անունները հրապարակվեն»,-ասաց մարզպետ Ղուլարյանը :

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031