Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Երևանի թիվ 66 դպրոցի տնօրենն ի՞նչ հիմնավորմամբ է ազատվել աշխատանքից, երբ…

Հոկտեմբեր 14,2013 12:51

14 հոկտեմբերի 2013, Երևան: Երևանի ավագանու «Բարև Երևան» խմբակցության ղեկավար, Մշակույթի, կրթության, և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Անահիտ Բախշյանի ունեցած տեղեկություններով՝ աշխատանքից ազատվել է Երևանի թիվ 66 հիմնական դպրոցի տնօրենը, մինչդեռ մեկ շաբաթ առաջ նա Երևանի քաղաքապետարանում որպես տնօրեն հաստատման է ներկայացրել դպրոցի տարիֆիկացիան: Նրա ազատման մասին ոչ մի պաշտոնական հրապարակում չի եղել: Տիկին Բախշյանը հարցումով դիմել է քաղաքապետ Տարոն Մարգարյանին՝ խնդրելով հասարակությանը պատշաճ կերպով իրազեկել հետևյալի մասին.

1. Վերջին անգամ ո՞ւմ կողմից, ե՞րբ և ի՞նչ նպատակով են իրականացվել ստուգումներն այդ դպրոցում,
2. ի՞նչ խախտումներ են արձանագրվել դպրոցում,
3. ստուգման արդյունքները որտե՞ղ են քննարկվել և վերլուծվել,
4. ո՞ւմ կողմից է ստորագրվել ստուգման ակտը,
5. տնօրենը ստորագրե՞լ է ակտը,
6. վերջապես ի՞նչ հիմնավորմամբ է ազատվել տնօրենն աշխատանքից»:

Տիկին Բախշյանը խնդրել է նաև տրամադրել Երևանի թ. 66 դպրոցի տնօրենի ազատման հրամանը:

Երեւան քաղաքի ավագանի
«Բարեւ Երեւան» խմբակցություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031