bhk.am Լատվիացի հանրահայտ երգահան, դաշնակահար, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Ռայմոնդ Պաուլսը, 20-րդ դարի լավագույն հոկեիստ, աշխարհահռչակ Վլադիսլավ Տրետյակն ու Ռիգայի քաղաքապետ Նիլ Ուշակովը հյուրընկալվեցին Երևանի «Արարատ» կոնյակի-գինու-օղու կոմբինատում, հանդիպեցին «Մուլտի Գրուպ» կոնցեռնի հիմնադիր Գագիկ Ծառուկյանի հետ:
Օտարերկրացի պատվավոր հյուրերը շրջեցին կոմբինատի թանգարանով, ծանոթացան հայկական կոնյակագործության դարավոր պատմությանն ու շուստովյան հարուստ ավանդույթներին, հիացան այնտեղ պահվող հազվագյուտ ու բացառիկ նմուշներով:
Գագիկ Ծառուկյանը համաշխարհային մեծության լեգենդների և Ռիգայի քաղաքապետ Նիլ Ուշակովի համար հաճելի անակնկալ էր պատրաստել: Ի պատիվ հյուրերի՝ տեղի ունեցավ անվանական տակառների զմռսման հանդիսավոր արարողություն:
Պատվավոր հյուրերը ջերմ ու անմիջական մթնոլորտում Գագիկ Ծառուկյանի հետ կիսեցին կոմբինատից ստացած տպավորությունները, իրենց գոհունակությունը հայտնեցին ջերմ ընդունելության համար՝ խոստովանելով, որ հեռանում են անմոռանալի զգացումներով և կրկին վերադառնալու ցանկությամբ: