Լրահոս
Օրվա լրահոսը

Քոլեջում եղած պայթյունից որոշ ուսանողներ փորձել են օգտվել (Տեսանյութ)

Հոկտեմբեր 14,2013 11:55

Երեք օր առաջ Երեւանի զբոսաշրջության, սպասարկման եւ սննդի արդյունաբերության հայ-հունական պետական քոլեջի բակում տեղի ունեցած պայթյունից քոլեջի աշխատակազմը դեռ խելքի չի գալիս:

Artur-Vardanyan Քոլեջի տնօրեն Արթուր Վարդանյանը (լուսանկարում) Aravot.am-ին ասաց` մինչեւ հիմա սթրեսի մեջ են:

Իսկ պայթյունի պատճառի մասին Վարդանյանը չի շտապում վարկածներ առաջ քաշել. «Մեզ մոտ վարկածներ չկան: Կարծում ենք` տերեւները, ծառի ճյուղերը, ցախերը , որ ընթացքում հավաքել, այրել են, գուցե մեջը շինարարական լուծիչներից անզգուշությամբ գցել են, եւ դրա համար այսպիսի պայթյուն է առաջացել»:

Նրա խոսքով, իրենց կրթական հաստատությունը պարսպապատ է, եւ կողմնակի անձինք չէին կարող մուտք գործել: Պայթյունի համար հիմք դարձած կասկածելի լուծիչով տարան էլ, Վարդանյանի համոզմամբ, քոլեջի ներսից ինչ-որ մեկի ձեռքի գործն է. «Այո’. Կարծում եմ` այդպես պետք է եղած լինի: Հիմա փորձաքննություն է ընթանում, մի քանի օրից պարզ կլինի: Պարզապես դժբախտ պատահար է»:

Kolej_2 Kolej_1

Քոլեջի տնօրենի խոսքով, դեպքից տուժած եւ այս պահին հիվանդանոցում գտնվող բակապանի առողջական վիճակը կայուն բավարար է, իսկ հոգեբանորեն բավականին ճնշված ու վախեցած է. «Պարբերաբար մեր աշխատողները նրա հետ խոսում են: Ինքը վախեցած է, փորձում ենք իրեն շատ չանհանգստացնել, մինչեւ ամբողջությամբ ապաքինվի, հանդարտվի: Այն ժամանակ ավելի մանրամասն կխոսենք, այս պահին ճիշտ չի լինի նրան նորից վերհիշեցնել այս ամենը:

Պարոն Վարդանյանը վստահեցնում է` բացի բակապանից ոչ մեկը չի տուժել, իսկ իրենց տուժած ներկայացնող որոշ ուսանողներ էլ պարզապես զինծառայությունից խուսափելու համար փորձեցին օգտվել պայթյունից, անմիջապես բժշկից տեղեկանք բերեցին, թե իբր տուժել են. «Գուցե այս ընթացքում որոշ ուսանողներ եղան, որոնք փորձում էին օգտվել բանակի հետ կապված, որովհետեւ մի ուսանող պնդում էր, որ ականջի թմբկաթաղանթի խնդիր ունի եւ անմիջապես տեղեկանք էր վերցրել, որ թմբկաթաղանթը վնասվել է եւ այն պետք է ներկայացներ զինկոմիսարիատ: Եվ մի ուսանող էլ ունեինք, որ դեպքից օրեր առաջ ձեռքը կապած դասի էր գալիս, այդ օրն էլ էր վիրակապով եւ կարծիք առաջացավ, որ դեպքից հետո վիրակապել են: Ո’չ, նա մի քանի օր շարունակ այդպես գալիս էր դասի: Ոչ մի տուժած ուսանող չունենք»:

Տնօրենն ասաց` կոտրվել են միայն հին ապակիները` թվով 14 ապակի:

Ուսանողները նույնպես մեզ հետ զրույցում ասացին, որ ուսանողներ չեն տուժել եւ վստահեցրին, որ ուսանողների արած գործը չէր լինի:

Պայթյունի վարկածների մասին ոչ ուսանողները, ոչ էլ քոլեջի աշխատողները չեն ցանկանում խոսել: Իսկ ՀՀ ոստիկանությունից հայտնում են` դեպքի առիթով նախաքննությունը շարունակվում է:

Մանրամասները՝ տեսանյութում

 

 

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031