Լրահոս
Օրվա լրահոսը

Վալանսում կկայանա հայ-ֆրանսիական ապակենտրոնացված համագործակցության երկրորդ համաժողովը

Հոկտեմբեր 14,2013 10:43

Ֆրանսիայի Վալանս քաղաքում կայանալիք հայ-ֆրանսիական ապակենտրոնացված համագործակցության երկրորդ համաժողովին մասնակցելու նպատակով Ֆրանսիա է մեկնել ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանի գլխավորած պատվիրակությունը, որի կազմում են ֆրանսիական կողմի հետ համագործակցող մարզերի եւ համայնքների ղեկավարներ, ՀՀ էկոնոմիկայի, գյուղատնտեսության, կրթության եւ գիտության, մշակույթի նախարարությունների ներկայացուցիչներ: 
Մինչ Վալանս մեկնելը, փոխվարչապետը հոկտեմբերի 14-ին Փարիզում երկկողմ հանդիպումներ կունենա ֆրանսիացի գործընկերների հետ: Հոկտեմբերի 15-ին նախատեսվում են փոխվարչապետի հանդիպումները Լիոնում՝ քաղաքային եւ նահանգային իշխանությունների ներկայացուցիչների հետ:
Հոկտեմբերի 16-ին հայ-ֆրանսիական ապակենտրոնացված համագործակցության երկրորդ համաժողովի բացմանը փոխվարչապետ Արմեն Գեւորգյանը հանդես կգա ելույթով:
Համաժողովի ընթացքում կկազմակերպվի «Հայ-ֆրանսիական ապակենտրոնացված համագործակցության զարգացում. ներկայի եւ ապագայի խնդիրներ ու նպատակներ» թեմայով կլոր սեղան, ինչպես նաեւ քննարկումներ կծավալվեն չորս` «Զբոսաշրջություն», «Կրթություն եւ մշակույթ», «Տեղական տնտեսություն» եւ «Գյուղատնտեսություն» աշխատախմբերում:
Համաժողովի շրջանակում կստորագրվի նաեւ «Հայաստանի համայնքների միության» եւ Ֆրանսիայի Ռոն Ալպ ռեգիոնի միջեւ համագործակցության նորացման համաձայնագիրը:
Աշխատախմբերի քննարկումների ամփոփումից հետո նախատեսվում է համաժողովի հռչակագրի ընդունում:
Համաժողովի աշխատանքների ավարտից հետո Հայաստանի պատվիրակության կազմում ընդգրկված մարզպետներն ու համայնքների ղեկավարները կմեկնեն գործընկեր համայնքներ եւ տարածաշրջաններ` տեղերում փոխգործակցության հեռանկարների քննարկման եւ հնարավորություններին ծանոթանալու համար:
Ֆրանսիայի հետ առկա է ապակենտրոնացված մակարդակով բավականին լայն համագործակցություն. Հայաստանի շուրջ երեք տասնյակ համայնքներ, այդ թվում` մայրաքաղաք Երեւանը, արդյունավետ փոխգործակցում են Ֆրանսիայի քույր քաղաքների հետ: Մարզերից Գեղարքունիքը համագործակցում է Իզերի, Շիրակը` Բուշ դյու Ռոնի, Լոռին` Պրովանս Ալպ Կոտ դ` Ազյուրի, Տավուշը` Օ դը Սենի դեպարտամենտի հետ:
Հայ-ֆրանսիական ապակենտրոնացված համագործակցության առաջին համաժողովը տեղի էր ունեցել 2010թ-ին, Երեւանում: Այս ձեւաչափն ուղղված է միջտարածաշրջանային եւ միջհամայնքային կապերի ամրապնդմանն ու խորացմանը:

ՏԿՆ հասարակայնության հետ կապերի բաժին

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031