Սանկտ-Պետերբուրգում անցկացված շախմատի Միխայիլ Չիգորինի հուշամրցաշարն ավարտվեց ուկրաինացի գրոսմայստեր Պավել Էլյանովի հաղթանակով, որը 7,0 միավոր վաստակած 11 շախմատիստների մեջ միայն լրացուցիչ գործակիցներով գրավեց 1-ին տեղը:
Հայաստանի ներկայացուցիչներից լավագույն արդյունքը ցույց տվեց Վլադիմիր Հակոբյանը: Նա 6,5 միավորով 260 մասնակիցների մեջ պայքարն ավարտեց 12-րդ հորիզոնականում: Նույնքան միավոր վաստակեց նաեւ Ռոբերտ Հովհաննիսյանը՝ 21րդ տեղ: Զավեն Անդրիասյանը 6,0 միավորով բավարարվեց 36-րդ հորիզոնականով: Հարյուրյակի մեջ է Վահե Բաղդասարյանը. 5,0 միավոր, 90րդ տեղ:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ