Շաբաթ երեկոյան եւ կիրակի օրը Մոսկվայի հարավում՝ Բիրյուլեվոյում, բնակիչները դուրս են եկել փողոց՝ պահանջելով գտնել 24-ամյա Եգոր Շերբակովին սպանողին: Բնակիչները համոզված են, որ ոճրագործը արտագաղթող է եղել:
Ռուսական ria.ru-ն գրում է, որ Ռուսաստանի Դաշնության ներքին գործերի նախարարության Մոսկվայի բաժինը հայտարարել է, որ հասարակական կարգը խախտելու համար արդեն 380 մարդ է ձերբակալվել: Ավեի ուշ լրատվամիջոցը հայտարարում է, որ վիրավորվել է հինգ ոստիկան:
Աղմկահարույց սպանությունը եղել է հինգշաբթի օրը: Անծանոթը դանակով հարվածել է երիտասարդի սրտին՝ նրա ընկերուհու ներկայությամբ, որից հետո թաքնվել: Երեկվանից Մոսկվայի հարավի բնակիչները պահանջում են գտնել մարդասպանին: ՌԴ ներքին գործերի նախարարությունը փնտրում է հանցագործին, որը ՌԴ-ի քաղաքացի չէ:
Լուսանկարը՝ Ria.ru-ի
Կոկորդը չի կտրել,մահացու հարվածը դաշույնով հասցվել է սրտին…