Երեկ Լոռու մարզում կատարված սպանության առիթով այսօր արդեն կա ձերբակալված: Այս մասին հայտնում է shamshyan.com-ը:
Երեկ՝ հոկտեմբերի 12-ին, նույն լրատվամիջոցը հաղորդագրություն էր տարածել, որ Վանաձորի Երկաթուղայինների այգու եւ թիվ 3-րդ գիշերօթիկ դպրոցի հարեւանությամբ վիճաբանություն էր եղել, որն ավարտվել էր սպանությամբ: Օպերատիվ-քննչական խումբը տեղում պարզել է, որ մահացածը Երեւան քաղաքի բնակիչ 15-ամյա Դավիթ Հովակիմյանն է, ով սովորում էր Երեւանի թիվ 97-րդ դպրոցի 10-րդ դասարանում եւ մինչեւ 17 տարեկանների ձեռքի գնդակի մրցումներին մասնակցելու համար Աջափնյակ վարչական շրջանի թիմի հետ գտնվում էին Վանաձորում:
Դեպքի վայրում է եղել ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ով հայտնում է, որ ողջ գիշեր ոստիկանության Լոռու մարզային վարչության, Վանաձոր քաղաքի Տարոնի և Բազումի բաժինների աշխատակիցները, քննչական խմբի հետ հսկայածավալ աշխատանքների արդյունքում՝ իրացնելով օպերատիվ-հետախուզական ու քննչական համատեղ գործողություններ, օպերատիվ տվյալներով լուսաբացին սպանություն կատարելու կասկածանքով Վանաձորի բաժին են բերման ենթարկել նույն քաղաքի Տերյան փողոցի 2-րդ շենքի բնակիչ, «քուրդ» մականվամբ 22-ամյա Կարեն Կունգորցևին:
Ըստ ֆոտոլրագրողի տեղեկությունների՝ վիճաբանությունը, որն ավարտվել է սպանությամբ, եղել է մի կաթիլ մեղրի պատմություն հիշեցնող «տղայական ռազբորկա» ու արդեն կան գործով անցնող վկաներ, ովքեր հայտարարել և պնդել են, որ 15-ամյա տղային դանակով սպանել է Կ. Կունգորցևը:
Կարդացեք նաև
Ամբողջական նյութին կարող եք ծանոթանալ սկզբնաղբյուր կայքում:
Լուսանկարը` shamshyan.com-ի