Հոկտեմբերի 6-9-ը «ՍիվիլՆեթը» Հայաստանում Լիտվայի դեսպանության օգնությամբ և այդ երկրի արտգործնախարարության հրավերով ուղևորվեց Վիլնյուս: «ՍիվիլՆեթի» լրագրող Թաթուլ Հակոբյանն ու գլխավոր պրոդյուսեր Արմեն Պետրոսյանը երկու օրերի ընթացքում հյուրընկալվել են Լիտվայի նախագահական նստավայրում, արտգործնախարարությունում և խորհրդարանում: Ինչպիսի՞ն է Եվրոպական Միության նախագահող երկրի արձագանքը Հայաստանի` Ազատ առևտրի գոտուց հրաժարվելու և Մաքսային միությանը անդամակցելու ցանկության մասին Սերժ Սարգսյանի հայտարարությունից հետո, կարող եք իմանալ լրատվամիջոցի պատրաստած տեսանյութից.