Իսկ թե նրանք կմասնակցե՞ն Իտալիայի հետ խաղին, պարզ կդառա միայն հանդիպման օրը:
Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը վերսկսել է ուսումնամարզական հավաքը: Մեր ընտրանին նախապատրաստվում է ֆուտբոլի աշխարհի առաջնության ընտրական մրցաշարի՝ հոկտեմբերի 15-ին կայանալիք Իտալիայի հավաքականի հետ արտագնա հանդիպմանը:
Վաղն առավոտյան Հայաստանի ազգային հավաքականը մեկնում է Իտալիա: Հավաքականի թեկնածուներին միացել է երիտասարդականի խաղացող Վարազդատ Հարոյանը:
Aravot.am-ը հետաքրքրվեց, թե Բուլղարայի հետ խաղում վնասվածք ստացած Արաս Օզբիլիսն ու Ռոբերտ Արզումանյանը կկարողանա՞ն դաշտ մտնել խմբային մրցաշարի վերջին ու պատասխանատու խաղում: Հավաքականի բժիշկ Վահագ Օրդյանի խոսքով, ներկա պահին երկուսն էլ բուժվում են, ու դեռ ոչինչ ասել չի կարող: Հայտնի է միայն որ երկուսն էլ մեկնում են Իտալիա, իսկ կխաղա՞ն, թե՝ ոչ, պարզ կդառնա միայն հանդիպման օրը:
Կարդացեք նաև
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ