Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը ընդունել է «Էրեբունի-Երևան 2795» տոնակատարություններին մասնակցելու նպատակով Երևանում գտնվող լատվիացի հայտնի երգահան, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Ռայմոնդ Պաուլսին:
Շնորհակալություն հայտնելով հրավերն ընդունելու և «Էրեբունի-Երևան 2795» տոնակատարության շրջանակում կազմակերպված գալա համերգին հանդես գալու համար` Տարոն Մարգարյանն ընդգծել է, որ հայտնի երգահանի ելույթն իսկապես սպասված էր երևանցիների կողմից:
Հանդիպման շրջանակում քաղաքապետ Տարոն Մարգարյանը Երևան քաղաքի 2795-ամյակի կապակցությամբ, հայ-լատվիական մշակութային կապերի ամրապնդման ու զարգացման գործում ներդրած ավանդի, երաժշտության բնագավառում ունեցած մեծ վաստակի համար Ռայմոնդ Պաուլսին պարգևատրել է Երևանի քաղաքապետի ոսկե մեդալով:
Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ հայտնի երգահանը անկեղծորեն խոստովանել է, որ հուզմունքը մեծ է նման գնահատանքի արժանանալու և իր արվեստի հանդեպ ցուցաբերած առանձնահատուկ վերաբերմունքի համար: Ռայմոնդ Պաուլսը նաև հավելել է, որ մեծ սիրով է մասնակցել Երևանի օրվան նվիրված տոնակատարությանն ու իսկապես հիացած է տոնախմբության վերածված տոնական միջոցառումներով:
Կարդացեք նաև
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն
Այ եթե քաղաքի բյուջեից մի քանի միլիոն էլ Պաուլսի գրպանը դնեիք, ամեն ինչ կդզեր, այն ժամ
կասեր՝ Տարոնը պապայի տղենա, հո մամայի բալա՞ չի:
Զարմանալի է, որ Տարոնը գիտի թէ ով է Պաուլսը: Լավ է, որ հետախույզի հետ չի շփոթել….